ԵՊԲՀ-ն դեռևս 40 տարի առաջ /1985-1999թ․թ․/ ուսումնասիրել է Արևմտյան Նեղոսի տենդ վիրուսը՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու մանրամասնել է։
Ի՞նչ է Արևմտյան Նեղոսի տենդը։
Արևմտյան Նեղոսի տենդը դասվում է արբովիրուսների շարքին։ Առաջին անգամ հայտնաբերվել է Արևմտյան Նեղոսում, որտեղից էլ ստացել է անվանումը։ Արբովիրուսները փոխանցվում են կենդանի փոխանցողների՝ հիմնականում տզերի և մոծակների միջոցով։ Գոյություն ունի արբովիրուսների 500-ից ավելի տեսակ, որոնցից 100-ից ավելին պաթոգեն են մարդու համար։
Բժշկական համալսարանի Համաճարակաբանության ամբիոնի կողմից Հայաստանում գիտական հետազոտություններ են անցկացվել 1985-1999թթ։ Դրանք ներառում են համաճարակաբանական, էնտոմոլոգիական, միջատաբանական, վիրուսաբանական և սերոլոգիական հետազոտություններ։ «Ամեն տարի՝ աշնանը և գարնանը (հիվանդացության պիկի շրջանում), մեր միջատաբանի հետ եղել ենք ՀՀ 10 մարզերում․ 118 բնակավայրից հավաքել ենք մոծակներ և տզեր, որոնց ուսումնասիրության արդյունքները պահվել են։ Ապա կատարվել է վիրուսաբանական հետազոտություն նորածին՝ 1-2 օրական մկների վրա․ հենց այս մկներն են, որ շատ զգայուն են արբովիրուսների նկատմամբ», - նշում է Համաճարակաբանության ամբիոնի պրոֆեսոր Հասմիկ Հովհաննիսյանը։
Ի՞նչն է բնորոշ արբովիրուսներին։
Աշխարհում արբովիրուսների փոխանցումը տեղի է ունենում հիմնականում թռչունների և կրծողների միջոցով։ Չվող թռչունները վարակված են լինում վիրուսով, տիզը կամ մոծակը, կծելով նրանց, ինքն է վարակվում և հետո կարող է փոխանցել մարդկային պոպուլյացիային։
Արբովիրուսներն ունեն վառ արտահայտված սեզոնայնություն։
Կան հարուցիչներ, որոնք կարող են ընթանալ շատ թեթև՝ գրիպանման երևույթներով, սակայն հնարավոր են նաև ծանր ձևեր։
«Հայաստանի 10 մարզից 8-ում անջատվել են արբովիրուսային տարբեր հարուցիչներ։ Առավել մեծ տարածում ունենք Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերում, որտեղ փոխանցողները եղել են մոծակները, իսկ Կոտայքի մարզում՝ տզերը։ Լոռիում և Շիրակում չենք հայտնաբերել հարուցիչներ։
Առաջին անգամ Հայաստանում մենք անջատել ենք Արևմտյան Նեղոսի տենդի 22 շտամ՝ մոծակներից, և ընդամենը 4 շտամ՝ տզերից։ Այդ պատճառով շեշտը դնում ենք հիմնականում մոծակների վրա», - ընդգծում է Հասմիկ Հովհաննիսյանը։
Վիրուսի տրանսմիսիվ փոխանցման բնական օջախները, նրա խոսքով, կարող են երկար գոյատևել և անհանգստություն չպատճառել, բայց վերջին շրջանում բնակլիմայական փոփոխություններով, ջերմաստիճանի բարձրացմամբ, չվող թռչունների մեծ հոսքով պայմանավորված՝ իրավիճակն այլ է։
Ըստ ԱՀԿ տվյալների՝ այս հիվանդությունը հիմնականում ընթանում է անախտանիշ, բայց կարող է առաջացնել և ծանր բարդություններ, ընդհուպ մինչև մահվան դեպքեր։ Արևմտյան Նեղոսի տենդը կարելի է գտնել ԱՀԿ հատուկ վտանգավոր վարակների ցանկում։
Վարակը մարդուն փոխանցվում է կենդանի փոխանցողներից՝ տզերից, մոծակներից, մարդուց մարդ վարակը չի փոխացնվում։ Բայց, իհարկե, պետք է զգոնությունը բարձր պահել և օգտագործել հետազոտության տվյալները։
Այս պահի դրությամբ՝ չկա ո՛չ սպեցիֆիկ բուժում, ո՛չ պատվաստանյութ։
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34