ARM | RUS |

«Ժողովուրդ». Սկանդալային ընտրություններ. դատավորների ժողովից առաջ զանգեր եւ ուղղորդումներ են եղել

03.09.24 | 09:35

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Օգոստոսի 30-ին տեղի ունեցավ Դատավորների ընդհանուր ժողով: Օրակարգում ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով՝ ընտրվեցին Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը։ ԻՆՉ Է ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ ԵՎ ՈՎ ԿԱՐՈՂ Է ՆԵՐԳՐԱՎՎԵԼ Դատավորների ընդհանուր ժողովն ունի 3 հանձնաժողով՝ Գնահատման հարցերով, Էթիկայի և կարգապահական հարցերով և ուսումնական հարցերով։ Հանձնաժողովների կազմում պարտադիր նախատեսված է ոչ դատավոր անդամի մասնակցություն, որտեղ կարևոր է նաև քաղաքացիական հասարակության ներկայությունը։ Ըստ Դատական օրենսգրքի ուսումնական հարցերի հանձնաժողովի՝ դատավոր չհանդիսացող անդամ կարող է ընտրվել այն իրավաբանը, որն օժտված է բարձր մասնագիտական որակներով և ունի իրավագիտության բնագավառում գիտական աստիճան կամ մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն: 2020 թվականին հանձնաժողովի կազմում ոչ դատավոր անդամի պաշտոնում ընտրվել են Գաբրիել Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը։ Թե ինչով է հայտնի Գաբրիել Պետրոսյանը, ինչպես են վերջինիս մասնագիտական բարձր որակները ստուգվել, պարզ չէ։ Մյուս անդամ Հասմիկ Հարությունյանը հանդիսացել է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավաբանը և քաղհասարակության ներկայացուցիչը հանձնաժողովում, վերջինս հայտնի է ոլորտային իր ակտիվ գործունեությամբ: ԻՆՉՈՎ Է ԶԲԱՂՎԵԼ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ Դատական համակարգի էջում տեղադրված հաշվետվություններից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը վերջին տարիներին ակտիվ գործունեություն է ծավալել միջազգային կառույցների հետ: Ընդհանուր ժողովից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ այդ բլոկի պատասխանատուն եղել է Հասմիկ Հարությունյանը։ 2024 թվականի օգոստոսի 30-ին տեղի ունեցած Ընդհանուր ժողովին կրկին քննարկվել է ուսումնական հարցերով հանձնաժողովում ոչ դատավոր անդամների ընտրության հարցը։ Որպես թեկնածուներ՝ կրկին առաջադրվել են Գաբրիել Պետրոսյանն ու Հասմիկ Հարությունյանը. թեկնածուների կազմում են եղել նաև թոշակի անցած դատավոր Սլավիկ Թորոսյանը, իրավաբան-գիտնական Տիգրան Խաչիկյանը, Արման Թադևոսյանը և փաստաբան Լուսինե Մկրտչյանը։ Ըստ արդյունքների՝ հանձնաժողովի անդամներ են ընտրվել նախկին դատավոր Սլավիկ Թորոսյանն ու ոչնչով աչքի չընկած Գաբրիել Պետրոսյանը։ Ի դեպ, Սլավիկ Թորոսյանը, մինչ թոշակի անցնելը, կրկին եղել է հանձնաժողովի անդամ, թե ինչ գործունեություն է կատարել, ինչով է աչքի ընկել, հայտնի չէ։ ԴԱՏԱՎՈՐԸ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՎԱՐՔԱԳԻԾ Է ԴՐՍԵՎՈՐԵԼ Հիմա անդրադառնանք Գաբրիել Պետրոսյանին, ով, պարզվում է, նախկինում աշխատել է որպես քննիչ, իսկ հիմա անցել է թոշակի։ Թե ինչ է կատարել 4 տարի հանձնաժողովի կազմում, ինչով է հայտնի կամ ինչ հեղինակություն ունի, պարզ չէ. այստեղ կարևոր է հասկանալ, թե ով է Պետրոսյանը։ Վերջինս Արարատի մարզի դատավոր, դատարանի նախագահ Հարութ Պետրոսյանի հայրն է, ում հովանավորությամբ էլ Գաբրիել Պետրոսյանը իր համար պետական բյուջեից, փաստացի, աշխատավարձ ապահովեց: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ Հարություն Պետրոսյանը ոչ միայն զանգահարել է դատավորներին և խնդրել, համոզել, որ ձայն տան իր հորը, այլև, ինչպես «Ժողովուրդ» օրաթերթին պատմեցին ականատեսները, դատավորն Ընդհանուր ժողովին նույն քարոզարշավը շարունակել է նաև նիստերի դահլիճ տանող դռան մոտ անգամ, ինչը դատավորի վարքագծի կանոնների համատեքստում, թերևս, անընդունելի է: Ստեղծված իրավիճակի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը անձամբ մեկնաբանություն խնդրեց դատավոր Հարություն Պետրոսյանից, ինչին ի պատասխան՝ վերջինս ասաց, որ նման բան չի եղել: Մեր այն պնդմանը, որ նա զանգահարել է դատավորների ու ավելին՝ քարոզարշավը շարունակել է նաև նիստերի դահլիճ տանող դռան մոտ, Հարություն Պետրոսյանը պնդեց, որ նման բան չի եղել: «Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե չի՞ ունենա մտավախություն, եթե այս ահազանգով զբաղվեն իրավապահները, դատարանի նախագահը նշեց, որ որեւէ մտավախություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցով դիմեց նաեւ ԲԴԽ. ի պատասխան՝ խորհրդից հայտնեցին, թե. «ԴԱՏԱՎՈՐԻ ՊԱՀՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՆԴԱՏԸ ԽԼԵԼ ԵՆ»: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաև, որ ժողովի ներկաները տեղում քննարկել են այն հարցը, որ Հասմիկ Հարությունյանը ոչ միայն կոնկրետ ներկայացրել է իր կատարած աշխատանքը, այլ նաև ծանոթացրել է, թե ինչ տեսակի գործողությունների անհրաժեշտություն կա, ավարտին հասցնելու ինչ ծրագրեր կան, որտեղ իր դերը էական է։ Մյուսները նման խորությամբ ծրագրեր չեն ներկայացրել: Եվ հարց է ծագում՝ ի՞նչ կարող են անել թոշակի անցած իրավաբանները հանձնաժողովում, որտեղ հսկայական աշխատանք կա միջազգային կազմակերպությունների հետ կատարելու և անգլերենի իմացության խիստ անհրաժեշտություն։ Բացի դրանից, այս իրադարձության մեջ կարևոր է նաև ուշադրություն դարձնել, որ հանձնաժողովում քաղհասարակության համար նախատեսված մանդատը, փաստացի, զավթվել է դատավորների կողմից։ Ընդհանուր ժողովն ազդակ է, որ ներսից ընթանում են կործանարար պրոցեսներ, որոնք կարող են էլ ավելի վտանգավոր դառնալ ու նոր խնդիրներ առաջացնել, քանի որ մոտ 100 դատավոր ինքնուրույն մտածել և ընտրել չի կարողանում։ ՔՊ-ԻՆ «ՍԵՐՏԱՃԱԾ» ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ Իսկ ինչ վերաբերում է Հարություն Պետրոսյանին, նա ՔՊ պատգամավոր Տրդատ Սարգսյանի օգնականի՝ ծեծի արդյունքում վնասվածքներ ստացած ու հետո մահացած փոխգնդապետի գործով դատավորն է, ով փոխել է մեղադրյալի կալանքը։ Հատկանշական է, որ Տրդատ Սարգսյանի եղբայրը՝ Դավիթ Սարգսյանը, ով հասցրել է արագացված կարգով դատավոր դառնալ, 2020 թվականին ցանկացել է ուսումնական հարցերով նույն հանձնաժողովի անդամ դառնալ, սակայն, ինչպես նշեցինք, ընտրվել էր Հասմիկ Հարությունյանը։ Ինչ կապ կա դատավոր Հարություն Պետրոսյանի, ՔՊ-ական պատգամավոր Տրդատ Սարգսյանի ու վերջինիս եղբայր Դավիթ Սարգսյանի միջև, ինչն է վերջիններիս միավորում՝ կասկածների տեղիք է տալիս։ Սակայն մի բան այս ժողովից հետո ակնհայտ է, որ Հարություն Պետրոսյանը դատավորից պահանջվող վարքագծին ոչ հարիր վարքագիծ է ցուցաբերել, ինչը, ամեն դեպքում, իրավական գնահատականի պետք է արժանանա: Հիշեցնենք, որ Հայկուհի Հարությունյանին ՔՊ-ն ԱԺ դահլիճում նսեմացրեց ու հեռացրեց Ազգային ժողովից, հիմա էլ նրա քրոջը «մաքրեցին»…. ՔՊ-ի վրեժխնդրությունը սահմաններ չունի. եւ այդ ամենը նրա համար, որ Հայկուհի Հարությունյանը ՔՊ-ականների ունեցվածքի մասով վարույթներ էր հարուցել ԿԿՀ նախագահի պաշտոնում, ինչը նրան չներվեց»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում

Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր...

10:39

TRIPP-ը կնպաստի տարածաշրջանային կապերի զարգացմանն ու խաղաղության ամրապնդմանը. Բայրամով

TRIPP-ը կնպաստի տարածաշրջանային կապերի զարգացմանն ու խաղաղության ամրապնդմանը....

10:05

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման ուղիների մասին» զեկույցը

Կառավարությունը հրապարակել է «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած ճգնաժամի և լուծման...

09:55

Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպումը հետաձգվել...

14:35

Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ Սողոյանը

Ձերբակալվել են օրենքով գողեր «Օշականցի Գևորիկը» ու «Զապը»՝ Անդրանիկ...

14:20

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լիովին կիրառելի է անձեռնմխելիության ինստիտուտը. Օրբելյան

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ լիովին կիրառելի է անձեռնմխելիության ինստիտուտը....

14:03

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին

Կանադայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի...

13:57

Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը

Բելգիայում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակը

13:48

Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին. Պետական վերահսկողական կոմիտե

Առինջում օտարման ոչ ենթակա և կադաստրային արժեքի շուրջ 99․94% նվազեցմամբ հողերն օրենսդրական...

13:32

Բախվել են «Infinity» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները

Բախվել են «Infinity» և «Hongqi» մակնիշի ավտոմեքենաները

13:13

Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո դարձել է ոսկե մեդալակիր

Արսեն Ջուլֆալակյանն Արգենտինայի դրոշի ներքո դարձել է ոսկե...

13:04

ՄԻՊ հաստատությունը պետք է ունենա մանդատի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ երաշխիքներ. Մանասյանը հանդիպել է ԵՀ ներկայացուցիչների հետ

ՄԻՊ հաստատությունը պետք է ունենա մանդատի լիարժեք իրականացման համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ...

12:12

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Վալոդյա Գրիգորյանը

Մեկ տարի առաջ այս օրը դաժան ոճրագործության հետևանքով սպանվեց Վալոդյա...

10:59

Հայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի դուստրը

Հայաստանը մանկական Եվրատեսիլում կներկայացնի Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի...

10:44

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին

«Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու...

10:39

ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական ֆինանսավորումը

ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանին տրամադրվող ռազմական...

10:16

Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան օրակարգը

Դեսպան Մկրտչյանը և Ջո Ուիլսոնը քննարկել են հայ-ամերիկյան...

10:02

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգել են

Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգել են

20:14

Սարալանջի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական մաղթանք

Սարալանջի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է Հանրապետական...

19:03

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է...

18:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02