Հայաստանում մինչ օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդի 108 հիվանդացության դեպք։ Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Այս պահին գտնում ենք, որ նվազման տեմպը դեռ բավարար չէ։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում դեռ շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք դեպքերի նվազումը»,- նշեց նա։
Ա. Ավանեսյանի խոսքով, իրավիճակը մտահոգիչ է, քանի որ դեպքերը երկար տարիներ չէին գրանցվել։ «Ամեն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի թվերի աճ չունենանք, հակառակը՝ նվազի»,- նշեց նա։ Անդրադառնալով նախօրեին տարածված տեղեկատվությանը Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդի պատճառով երեք մահվան մասին, նա ասաց. «Նախ երեք չէ, երկու դեպքի մասին է խոսքը գնում։ Ուրբաթ օրերն ենք մեր տեղեկատվությունը հրապարակվում։ Այդ դեպքերի վերաբերյալ կճշգրտվի և վաղը ՀՎԿԱԿ-ը կհրապարակի ամփոփ տվյալները»։ Ինչ վերաբերում է կանխարգելիչ միջոցառումներին, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ցանցերի միջոցով պետք է պաշտպանվել մոծակներից, մարզային իշխանությունների, համապատասխան կառույցների հետ աշխատում ենք ջրամբարների և նման տարածքներում որոշակի հակահամաճարակային միջոցներ կիրառելու մասով.«Նախարարությունը ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ քայլերն ըստ համաճարակաբանական վիճակի»։ Ավանեսյանի ներկայացմամբ, հիվանդության ախտանշաններն են՝ ջերմության բարձրացում, նյարդաբանական որոշակի խնդիրներ, գիտակցության մթագնում։ «Հիվանդների 80 տոկոսի մոտ հիվանդությունն անախտանիշ է ընթանում։ Միայն 20 տոկոսի մոտ դիտվում են որոշակի սիմպտոմներ, կարող են լինել բարդացումներ, ինչը տեսնում ենք տարեց անձանց մոտ»,- ասաց նա։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02