ARM | RUS |

«Փաստ». Վերաքննիչ դատարանը կասկածի տակ դրեց Ավետիք Չալաբյանի գործով հիմնական «ապացույցի» օգտագործման իրավաչափությունը

07.09.24 | 09:02

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Օրերս վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ «Հայաքվե» նախաձեռնող խմբի համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի գործով դատական հերթական նիստը։ Պետական մեղադրողը կարճ ելույթ ունեցավ, ինչին հաջորդեց դատավորների կոլեգիայի և պետական մեղադրողի միջև հարց ու պատասխանը: Ըստ էության, այնպիսի տպավորություն էր, որ դատարանը կասկածի տակ է դնում պետական մեղադրողի ներկայացրած մեղադրական եզրակացության հիմնավորվածությունը: Դեռ ամիսներ առաջ Ավետիք Չալաբյանը ձերբակալվեց իբր ուսանողների մասնակցությունն ընդդիմության ցույցերին ապահովելու համար Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։ Շրջանառվեց հայտնի ձայնագրությունը: Չալաբյանի պաշտպանական թիմն ի սկզբանե հայտարարեց, որ ձայնագրությունը շրջանառվել է անհայտ աղբյուրի կողմից և ապօրինի կերպով է արվել: Ձայնագրության մասով դատավորների կոլեգիայի և մեղադրող դատախազի միջև ուշագրավ երկխոսություն ծավալվեց: Դատավորը հարցնում է պետական մեղադրողին, թե որտեղի՞ց է հայտնվել ձայնագրությունը: Վերջինս արձագանքում է՝ ոստիկանության մշտադիտարկման արդյունքում համացանցում հայտնաբերվել է ենթադրյալ հանցանքի վերաբերյալ ձայնագրություն: Ոստիկանության աշխատակիցը ներկայացրել է զեկուցագիր, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Դատավորը հետաքրքրվում է՝ հարցաքննվե՞լ է այն կայքի աշխատակիցներից մեկը, որտեղ հայտնվել է այդ ձայնագրությունը: Պարզվում է, որ մեղադրող կողմը չի կարողացել պարզել, թե ով է կառավարում այդ հարթակը, հարցումներ են ուղարկվել, բայց պատասխան չեն ստացել: Ստացվում է՝ անհայտ է այն սուբյեկտը, որը շրջանառության մեջ է դրել այս ձայնագրությունը, որի հիման վրա հետագայում քրեական գործ է հարուցվել: Դատավորն ակնարկում է նաև ձայնագրության ապօրինի կերպով արված լինելու փաստը. «Չգիտեք, թե ով է ձայնագրել, ով է տեղադրել այն այդ հարթակում և հարթակն ում կողմից է կառավարվում»: Դատավորների կոլեգիան արձանագրեց՝ որքանո՞վ է իրավաչափ ոչ օրինական ճանապարհով, չբացահայտված աղբյուրով հրապարակված ձայնագրությունը ներկայացնել որպես գործով հիմնական ապացույց: Դատախազը փորձեց տարբեր օրինակներով «ապացուցել» մեղադրող կողմի ճշմարտացիությունը, ի վերջո, որպես ամփոփում արձագանքեց՝ քրեական վարույթ նախաձեռնելու հիմքը եղել է օպերատիվ հետախուզական մարմնի հաղորդումը: Առաջարկ հնչեց դատավորի կողմից՝ համարենք, որ չկա այս ձայնագրությունը, ի՞նչ այլ փաստական տվյալներ և ապացույցներ կան, որոնք ապացուցում են Չալաբյանի մեղավորությունը մեղսագրվող արարքում: Օրինակ՝ որևէ տեղեկատվություն կա՞, որ Ավետիք Չալաբյանն առաջարկել է գումար: Նշենք, որ այս գործով չորս անուն է շրջանառվում՝ Ավետիք Չալաբյան, ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյան, Էմմա Սարգսյան, Արման Սահակյան: Այսպիսով՝ պետական մեղադրողը մեջբերում է Էմմա Սարգսյանի ցուցմունքը, որն իրականում ավելի շատ տարակարծությունների առիթ է տալիս: Այս ցուցմունքն ուղիղ չի մատնանշում Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքի կատարված լինելու հանգամանքը։ Դատավորի և դատախազի հարց ու պատասխանից էլ պարզ է դառնում, որ Թոռնիկ Ալիյանն է խոսում ֆինանսական հարցերից, ուսանողներին փողոց դուրս բերելուց և այլն: Բացի դա, հետագայում իր ցուցմունքում նա կասկած է հայտնում Ավետիք Չալաբյանի՝ այս գործին մասնակից լինելու մասով, քանի որ փաստացի իբր Չալաբյանի և իր միջև միջնորդ է հանդիսացել Էմմա Սարգսյանը: Թոռնիկ Ալիյանը նաև մտահոգություն է հայտնում, որ այդ ձայնագրությունն իր նկատմամբ շանտաժի միջոց է: Դատարանի համար տարակուսելի է նաև, թե ինչո՞ւ այս գործով առանձնացված մասով մեղադրյալ Արման Սահակյանը չի հարցաքննվել այն պարագայում, երբ նա նման պատրաստակամություն հայտնել է: Պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել, որ Սահակյանը ցուցմունք տա որպես վկա, սակայն դա մերժվել է պետական մեղադրողի կողմից: Ըստ նրա, պաշտպանության կողմը միջնորդել է Արման Սահակյանին հարցաքննել տեսակապի միջոցով, ինչի դեմ առարկել է պետական մեղադրողը: Նրա պնդմամբ, Սահակյանը հանդիսանում է մեղադրյալ, իսկ մեղադրյալին տեսակապով հարցաքննելու ընթացակարգ առկա չէ: Պետական մեղադրողն առարկել է նաև պաշտպանության կողմի այն դիտարկմանը, որ Սահակյանը հարցաքննվի որպես վկա: Այս համատեքստում դատավորը պետական մեղադրողին հիշեցրեց Եվրոպական դատարանի նախադեպային որոշումների մասին, որոնց համաձայն՝ վկա է յուրաքանչյուրը, ով որևէ տեղեկություն ունի, այդ թվում նաև մեղադրյալը: Արման Սահակյանին որպես վկա՞, թե՞ մեղադրյալ հարցաքննելու դատավորի և դատախազի հարց ու պատասխանը հանգեց այն կետին, երբ դատավորն արձանագրեց՝ դատարանը կորցրել է Սահակյանին հարցաքննելու հնարավորությունը, որը կարող էր լույս սփռել տեղի ունեցածի վրա: Նշենք, որ կայացված դատավճռով սահմանափակվել է Ավետիք Չալաբյանի հանրահավաքներ կազմակերպելու և մասնակցելու իրավունքը, որը երաշխավորված է Սահմանադրությամբ: Այս մասով Քրեական օրենսգրքում ուղիղ սահմանափակում նախատեսված չէ, սակայն պետական մեղադրողն արձագանքում է՝ ենթադրյալ հանցանքը վերաբերում է նյութապես շահագրգռելու միջոցով անձանց ներգրավելուն: Եվ հենց արարքի բնույթով է պայմանավորված դատավճիռը: Դատախազը որևէ խնդիր չի տեսնում քաղաքացու հիմնարար իրավունքի սահմանափակման մասով»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում


Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցում․ Միխայիլ Գալուզին

Ռուսաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ Երևանի ու Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման...

10:48

Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի դեմ

Ռոբերտ Քոչարյանը նոր հայցադիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի...

10:21

Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանը

Կալանավորվել է «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ...

10:02

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-ի ցերեկը, 11-14-ին աստիճանաբար կբարձրանա 6-9...

19:22

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական...

19:09

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ

Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական...

16:21

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն

Սուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական...

16:16

Երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը հասցեագրելու ամենաարդյունավետ ձևաչափն են. մանրամասներ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Երկկողմ բանակցությունները հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող բոլոր հարցերը...

16:02

Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան

Պահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ...

15:57

Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է, ենթարկվում է հետապնդումների և բանտարկության է տարվում. Տեր Փառեն

Նա, ով համարձակորեն ասում է, որ կանգնած է իր հավատի և արժեքների կողքին և դրանց կրողն է,...

12:51

Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսով շապիկի նկարը հրապարակել են որպես «ահաբեկչության նախապատրաստվելու անհերքելի ապացույց»

Դաշնակցության «Մահ կամ ազատություն» կարգախոսով շապիկի նկարը հրապարակել են որպես «ահաբեկչության...

12:46

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման...

12:28

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը

12:12

Արմեն Գրիգորյանը հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը

Արմեն Գրիգորյանը հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է...

11:59

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը

«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը...

11:45

Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին շատ օրինական ձևով հեռացնելու համար անհրաժեշտ քայլերը. Քաղաքագետ

Գաղտնիք բացած չեմ լինի, եթե ներկայացնեմ իշխանություններին շատ օրինական ձևով հեռացնելու համար...

11:23

Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են

Գեղամ Մանուկյանի որդուն ձերբակալել են

10:25

Կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից

Կադրեր՝ Փաշինյան-Ալիև հանդիպումից

10:25

Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն․ թարմացված

Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել է Գեղամ Մանուկյանի տուն․...

10:03

Բարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել է

Բարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել...

19:04

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների վերաբերյալ

«Ժողովուրդ». ՔՊ-ն հավաքում է տեղեկություններ մի խումբ հոգևորականների...

09:44

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ քաշված

«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը արտոնյալ է ՔՊ թիմում, բայց հետ...

09:23

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի զգում

«Փաստ». Կյանքը «լավացել է», իսկ ժողովուրդը դա ամենևին չի...

09:02

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել» իրավիճակը

«Ժողովուրդ». Ռեկտորի շրջանակը փորձում է պարզել` ով է «ներկայացրել»...

09:28

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն պատասխանատվությունից

«Ժողովուրդ». Դատական նիստերը հետաձգում են, որ վաղեմության ժամկետով Ջալալ Հարությունյանին ազատեն...

09:13

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց. նախագիծ

«Փաստ». Մոպեդները կդառնան պարտադիր ապահովագրման ենթակա տրանսպորտային միջոց....

09:34

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

«Հրապարակ». Չի մերժում, բայց համոզում է

09:18

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում

«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ...

09:03

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են» սարքել

«Իրավունք». ՔՊ-ում երեկ թեժ է եղել. ՔՊ-ական կանայք, կոնկրետ «դեբոշ են»...

09:55

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

«Փաստ». Սյունիքի մարզի չորս դպրոց միաձուլվում է

09:48

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է

«Իրավունք». ՔԿ–ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն է ուղարկել ՔԿ

«Ժողովուրդ». Ինչ է կատարվում իրավապահ համակարգում. պատգամավորը 1 տոննա կոկաինը տեսնելու գրություն...

09:28

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի ագրեսիային

«Փաստ». Փաշինյանի տեսլականը՝ չզինվել և չդիմադրել Ադրբեջանի...

09:02

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

«Փաստ». Օխլոկրատիայի հետևանքը... օդիոզ իշխանություն

09:55

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

«Փաստ». Նորից շարունակում են հարվածել բանակի հիմքերին

09:49

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում է

«Ժողովուրդ». ՊԲ նախկին հրամանատարին տեղափոխել են Վարդաշենի մեկուսարան. քրեական գործը դատարանում...

09:35

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են ապահովում

«Հրապարակ». Հավաքների «մասսովկա» ՔՊ–ականներն են...

09:18

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային Կովկասում

«Փաստ». Իրան-Հայաստան դաշինքը կփոխի ստատուս-քվոն Հարավային...

09:02

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար. թվեր

«Ժողովուրդ». 71 քաղաքացի վճարել է 15 մլն դրամ՝ պարտադիր զինվորական ծառայություն չանցնելու համար....

09:19

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

«Հրապարակ». «Զենքը դրել են գլխիս, ասել՝ դիր»

09:02

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման կարգում

«Փաստ». Ճշգրտումներ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա պարգևավճարի վճարման...

09:49

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների» համա՞ր

«Փաստ». Բյուջեի միջոցներով համերգ՝ «ընտրյալների»...

09:34

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները

«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ...

09:18

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական աշխատանքները կջնջվեն համացանցից

«Ժողովուրդ». «Հեռացման իրավունքները». վիրավորանք, զրպարտություն պարունակող լրագրողական...

09:03

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին եռամսյակում 9.6%-ով նվազել է

«Ժողովուրդ». ՀՀ զբոսաշրջության ոլորտը նպատակ ունկ 20% աճ գրանցել, սակայն 2025-ի առաջին...

09:55

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը

«Հրապարակ». Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի...

09:42

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

«Հրապարակ». Կրակն են ընկել «ապօրինի գույքի» ձեռը

09:35

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

«Հրապարակ». Արցախի նախագահի թեկնածուների փնտրտուք է

09:17

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ ինչպես

«Ժողովուրդ». 34 մլն դրամ ջազի միջազգային օրվա առթիվ. որքան գումար է ծախսվել միջոցառման համար եւ...

09:02

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ Սարգսյան

Շուշիի ազատագրման տարեդարձը մսխված է, սակայն ոչինչ անվերադարձ կորսված չէ. Սերժ...

09:45

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ վարչությունը

«Ժողովուրդ». Փաշինյանը նպատակ ունի վերից վար փոխել ՔՊ...

09:35

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել...

09:27

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է

09:09

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում են

«Փաստ». Կառավարության որոշումը դեռ չկա, բայց «պրոցեսները» գնում...

09:53

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են կուլմինացիոն լինել

«Ժողովուրդ». Սամվել Շահրամանյանի թիմը չի պատրաստվում «զիջել դիրքերը». ընտրությունները կարող են...

09:45

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

«Փաստ». Գիշերներն ինչո՞ւ են ջուրն անջատում

09:36

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

«Հրապարակ». ՔՊ-ական կանայք թեժ մրցակցության մեջ են

09:28

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության երկու պատգամավորներ են

«Ժողովուրդ». Ուղիղ սպառնալիքներ, քննարկում իրավապահ համակարգում. թիրախում «Հայաստան» խմբակցության...

09:15

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա Գասպարյանին

«Հրապարակ». Դատել են Հայկ Սարգսյանին ու Դիանա...

09:02

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

Ո՞վ կընտրվի ԲԴԽ անդամ.ԱԺ նիստն` ուղիղ

10:02

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ ընդդիմադիրները

«Հրապարակ». ԱԺ-ում ծնունդ էին նշում ե՛ւ իշխանականները, ե՛ւ...

09:52

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին չկպնել

«Իրավունք». Փաշինյանը Ավինյանին հրահանգել է ոչ մի դեպքում Նոր Նորքի թաղապետին...

09:44

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են սկսել

«Հրապարակ». Գյումրիում իշխանությունը խլելու օպերացիաներ են...

09:35

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի գործարքները

«Ժողովուրդ». 6 գնում 1 օրում՝ Մարտունու մշակույթի տան համար. քաղաքապետ Հովեյանի կասկածելի...

09:17

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ ամբիոնից

«Ժողովուրդ». Ինչու է Նարեկ Գրիգորյանն իր աղջկա անունը Սմայլիկ դրել եւ բողոքում ԱԺ...

09:02

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության ենթարկել

«Ժողովուրդ». Միջնորդել են հրթիռները նորից փորձաքննության...

09:55

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը

«Փաստ». Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի...

09:44

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

«Հրապարակ». Փաշինյանի վիճակն ավելի է բարդացել

09:33

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

«Հրապարակ». Չգիտեն՝ ինչ անեն Փաշինյանի հետ

09:23

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն արդյունքն է

«Փաստ». Ասում են՝ մենք հզոր ենք, տեսեք՝ էսա ինչ ենք անում, իսկ ընտրություններում էլի նույն...

09:03