ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ վարչության երեք ծառայողներ՝ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը բռնություն են կիրառել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ի. Աբրահամյանի նկատմամբ:
ՀՔԾ–ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ. փետրվարի 16-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զննելու սենյակում քրեակատարողական վարչության ծառայողներ Ա. Աղաջանյանը, Ա. Զուլֆիգարյանը և Հ. Զուլֆիգարյանը բռնության գործադրմամբ զուգորդված անցել են պաշտոնեական լիազորությունները, իրենց «ընդդիմանալու» հարցի շուրջ վիճաբանել են դատապարտյալ Ի. Աբրահամյանի հետ և բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությանը միջամտել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձը և դադարեցվել է դատապարտյալի նկատմամբ կիրառվող բռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02