Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասի դիտարկմամբ՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի մեկնարկը կարևոր ուղենիշ է կողմերի միջև հարաբերություններում, սակայն դա ոչ թե ինչ-որ մեկուսացած նախաձեռնություն է, այլ ավելի լայն նախաձեռնությունների մաս է՝ ուղղված երկրի տնտեսության մեջ ներդրումներ կատարելուն, տնտեսական դիմակայունությանը, անվտանգության ու խաղաղության պահպանմանը։ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահն այս մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում։
Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասը Հայաստան էր այցելել սեպտեմբերի 9-ին՝ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը տալու համար։
Սխինասը հարցազրույցում ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները, խոսել է վիզաների ազատականացման շուրջ Հայաստանի հետ երկխոսության մեկնարկի, ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առկա համագործակցության ծրագրերի վերաբերյալ:
- Ինչպես նշեցիք, Ձեր այցի հիմնական նպատակը վիզայի ռեժիմի ազատականացման երկխոսության մեկնարկն է։ Բացատրեք, խնդրեմ, թե ի՞նչ է իրենից ենթադրում այս երկխոսությունը և ինչպե՞ս այն կարող է բարելավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կյանքը:
- Այո, կարծում եմ, որ Դուք շատ ճիշտ եք այս հարցը տալիս, քանի որ մենք այժմ գտնվում ենք մի գործընթացի առաջին փուլում, որը, հուսով եմ, շուտով կհանգեցնի բոլոր հայերի համար դեպի Եվրոպական միություն առանց մուտքի արտոնագրի պահանջի մուտքի: Ինչո՞ւ ենք հիմա գտնվում այս գործընթացում, քանի որ անցյալ տարի հուլիսին մեր անդամ երկրները Եվրոպական հանձնաժողովին լիազորել են սկսել այս գործընթացը: Գործընթացը դյուրին չէր, տեղի չունեցավ ինքնաբերաբար, բայց ի վերջո կայացավ: Այսպիսով, այժմ ունենք կանաչ լույս: Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ, որը պետք է լուծի այնպիսի կոնկրետ խնդիրներ, ինչպիսիք են ճամփորդական փաստաթղթերի անվտանգությունը, կոռուպցիայի խնդիրները, կազմակերպված հանցավորության դեմ պայքարը, օրենքի գերակայությունը: Մենք պետք է համոզվենք, որ առանց մուտքի արտոնագրի ճանապարհորդության շուրջ ամեն ինչ ապահով և անվտանգ է: Այսպիսով, մենք այժմ կներգրավվենք տեխնիկական մակարդակով այս հարցերը կարգավորելու գործում, և այս գործընթացի ավարտին մենք կվերադառնանք մեր անդամ երկրներին՝ հասնելու վերջնական համաձայնագրին: Դա ճանապարհի վերջը չէ, բայց երբեք ճանապարհի վերջ չի լինի, քանի դեռ մենք չունենք այն սկիզբը, որն այսօր էր (խմբ․ հարցազրույցն անցկացվել է սեպտեմբերի 9-ին):
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02