«Գագիկ Ծառուկյանը օլիմպիական խաղերին հաջորդող այս ժամանակահատվածում աշխատում է ծանրաբեռնված գրաֆիկով, կենտրոնացած է բազմաթիվ նոր ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման վրա, և օրակարգում քաղաքական կոնսուլտացիաներ կամ դրանց առնչվող հարցեր ընդգրկված չեն: Սա միանշանակ է»,-հայտարարել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը՝ արձագանքելով քաղաքական գործիչներից մեկի հարցազրույցին հետևած տարբեր մեկնաբանություններին։
«Ամենայն հարգանքով տարբեր քաղաքական ուժերի, դրանց անդամների հանդեպ, թեև կան համատեղ աշխատանքի հաջողված պատմություններ, և շատերի հետ պահպանվում են մարդկային լավ հարաբերություններ, այնուամենայնիվ, գոնե այս պահին, քաղաքական կոնսուլտացիաներ և համագործակցային ձևաչափերի շուրջ քննարկումներ չեն ընթանում: Ավելացնեմ նաև, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք»,-նշել է Տոնոյանը։ Նշենք, որ օրեր առաջ «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցն «Ազատություն» ռկ-ին տված հարցազրույցում մասնավորապես հայտարարել է՝ այս իշխանությանը կարող է հեռացնել միայն ռեալիստական դիրքերից հանդես եկող ընդդիմությունը։ «Ես ակտիվ շփումների մեջ եմ քաղաքական դաշտի շատ սեգմենտների հետ»,-ասել է Սուրենյանցը։ Նա հանդիպումներից ու քննարկումներից շատ մանրամասներ դեռ չի հայտնել։ Ասել է՝ Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ) ու Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) հետ է հանդիպումներ սկսել. «Ես առանձին այդ երկու ուժերի հետ ինտենսիվ շփումների մեջ եմ և ակնկալում եմ, որ այդ շփումներս մի օր կբերի, որ կկարողանանք ավելի մեծ ֆորմատով ընդհանուր քայլեր անել կամ ընդհանուր քննարկումներ անել»։
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03