Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի սեպտեմբերի 4-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է, և Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 5000 քմ մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է (ճանաչվել է) Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը: 2024 թվականի սեպտեմբերի 12-ին հողամասի նկատմամբ գրանցվել է ՀՀ սեփականության իրավունքը:
Դատարանի վճռով շուկայական արժեքին մոտարկված՝ ընդհանուր 9 մլն 388 հազար դրամ կադաստրային արժեքով, «հատուկ պահպանվող տարածք» նպատակային նշանակությամբ հողամասին տրվել է Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Աղավնաձոր, Աղավնու աղբյուր թաղամաս 26 հասցեն:
Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող անտառային ֆոնդի հողերի վերաբերյալ Գլխավոր դատախազության կողմից ներկայացվել է 14 քաղաքացիական հայց, որոնց շրջանակներում վիճարկվում են շուրջ 465 հազար 770 քմ մակերեսով հողամասերի աճուրդները: Հայցերից 8-ով կայացվել են վճիռներ՝ պետության օգտին. 4 վճիռ մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը՝ ընդհանուր 60 հազար 197 քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44