ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու 10-րդ դասարանի աշակերտ Սևակ Եգորյանը, ԵՊՀ «ՍԹԵՄ» ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտ Հովհաննես Բաղրամյանը և Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Գևորգ Գրիգորյանը։ ՀՀ թիմից բրոնզե մեդալի է արժանացել «Ֆոտոն» վարժարանի սան Գևորգ Գրիգորյանը, իսկ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի սաներ Էդուարդ Արզումանյանը ու Սևակ Եգորյանը՝ գովասանագրերի։ Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով՝ տեսական և գործնական։ Հայաստանի թիմը ղեկավարել են Արթուր Ավագյանը (ԵՊՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն) և Մհեր Երզնկյանը («Բույմիե» ընկերության արհեստական բանականության ինժեներ)։
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03