Սույն թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 9:30-ին, «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցությանը նվիրված միջազգային գիտաժողով: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:
Միջոցառման նպատակն է ներկայացնել «Հորիզոն-2020» ծրագիրը և ասոցացման կարգավիճակից բխող մասնակցության լրացուցիչ հնարավորությունները, որոնք կնպաստեն հետազոտությունների, նորարարության և միջազգային համագործակցության խթանմանը:
Ողջույնի խոսքով հանդես կգան ՀՀ ԳԱԱ փոխնախագահ ակադեմիկոս Յուրի Շուքուրյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, INCO NET EaP նախագծի գիտական համակարգող Ջորջ Բոնասը:
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 10:00-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի կունենա «Հորիզոն-2020» ծրագրին նվիրված թրեյնինգ-սեմինար, որտեղ կներկայացվի ծրագրի մասնակցության հարցերի վերաբերյալ մանրամասն տեղեկություն:
2016թ. մայիսի 19-ին Բրյուսելում ստորագրվել է Եվրամիության հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն-2020» ծրագրին Հայաստանի ասոցացված անդամակցության մասին համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի և Եվրոպական հանձնաժողովի հետազոտության, գիտության և նորարարության հանձնակատար Կարլոս Մոեդասի կողմից:
«Հորիզոն-2020» շրջանակային ծրագիրը նախատեսված է 2014-2020թթ. համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն 70 միլիարդ եվրո է: Ծրագիրը համաեվրոպական համագործակցային գիտահետազոտական նախագծերի ֆինանսավորման հիմնական գործիք է: Ասոցացված երկրի կարգավիճակը Հայաստանի գիտահետազոտական ինստիտուտներին, համալսարաններին, փոքր և միջին ձեռնարկություններին և անհատ գիտնականներին հնարավորություն կտա լիարժեքորեն օգտվել ծրագրի բոլոր հնարավորություններից ԵՄ անդամ պետությունների և ծրագրին ասոցացված մյուս 16 երկրների կազմակերպությունների համար նախատեսված պայմաններով:
Միջոցառումը կազմակերպվում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասնակցությամբ ԵՄ 7-րդ Շրջանակային ծրագրի «Գիտության, տեխնոլոգիաների և նորարարության ոլորտում համագործակցության ցանց Արևելյան գործընկերության երկրների համար» (FP7 INCO NET EaP Project) նախագծի շրջանակներում, Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ սերտ համագործակցությամբ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47