Վերջին շրջանում ադրբեջանական ապատեղեկատվությունների մեջ քիչ չեն Նախիջևանի ուղղությամբ Հայաստանին հրադադարի խախտման համար մեղադրանքները:
168.am-ը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում փորձել է պարզել Նախիջևանի կարևորությունն Ադրբեջանի և Թուրքիայի համար, և արդյո՞ք այս ուղղությամբ հնարավոր են ռազմական սադրանքներ, և ոչ միայն:
– Նախիջևանյան ուղղությունն այս փուլում, կարելի է ասել, որ ադրբեջանական կողմի համար ամենակարևոր և գերակա ուղղություն է։ Եթե ամիսներ առաջ Տավուշի ուղությունն էլ էր նրանց համար կարևոր և առաջնային, ապա հիմա, երբ հայկական կողմն այդ ուղղությամբ իրականացրել է Ադրբեջանի պահանջը և հանձնել ռազմավարական կարևոր նշանակության հատվածները, ու, ըստ էության, այդ հատվածում կազմաքանդել անվտանգային ողջ ճարտարապետությունը, Ադրբեջանի համար նախիջևանյան ուղությունը դարձել է միակը:
հատկապես այն պարագայում, երբ Հայաստանից տարբեր առիթներով հնչում են հայտարարություններ, որ պաշտոնական Երևանը պատրաստ է ադրբեջանցիներին հանձնել Տիգրանաշեն բնակավայրը, որն աշխարհագրորեն տեղակայված է հենց այդ հատվածներում։
Ադրբեջանական ապատեղեկատվությունների նպատակն էլ այն է, որ պարարտ հող նախապատրաստեն անհրաժեշտության դեպքում այդ խնդիրն ուժային ճանապարհով լուծելու համար։ Եթե մենք հասկանում և գիտակցում ենք, թե կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով որոնք են Ադրբեջանի ռազմավարական նպատակները, ապա պետք է հասկանանք, որ թշնամու համար հարվածի հիմնական ուղղությունը մնացել է միայն նախիջևանյան ուղղությունը։
– Այսինքն, Տավուշի մյուս գյուղերի և Տիգրանաշենի հարցի շուրջ քննարկումները չե՞նք կարող սառեցված կամ պասիվ համարել:
– Տավուշի գյուղերի շուրջ թեման ադրբեջանական կողմին մեծամասամբ հաջողվել է լուծել, և, իմ կարծիքով, նրանց հաջորդ քայլը լինելու է՝ նույնն իրականացնել նաև Տիգրանաշենի մասով, ինչի առնվազն քարոզչական նախապատրաստական աշխատանքները նրանք մեծ թափով իրականացնում են։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում․
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47