ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կասկածում է Վլադիմիր Պուտինի այն հայտարարություններին, թե Ռուսաստանի խորքին արևմտյան զենքով հարվածները կարող են դառնալ «կարմիր գիծ», որից հետո դաշինքը կհայտնվի Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմական վիճակում։ Սթոլթենբերգն այն անվանել է կեղծ, ինչպես ՌԴ նախագահի բազմաթիվ այլ սպառնալիքներ։ Նա հիշեցրել է, որ Պուտինը նախկինում մեկ անգամ չէ, որ խոսել է «կարմիր գծերի» մասին, սակայն դրանք հատելուց հետո Մոսկվայի կողմից արձագանք չի եղել։ «Նա չհամարձակվեց դա անել, քանի որ հասկանում է. ՆԱՏՕ-ն աշխարհի ամենահզոր ռազմական դաշինքն է։ Բացի այդ, Ռուսաստանը գիտակցում է, որ միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել, և դրան մասնակցելն անընդունելի է։ Մենք դա բազմիցս փոխանցել ենք Պուտինին»,- ընդգծել է Սթոլթենբերգը The Times-ին տված հարցազրույցում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Պուտինն այժմ փորձում է միավորել ավտորիտար պետություններին, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և Հյուսիսային Կորեան ուկրաինական պատերազմի շուրջ, սակայն Մոսկվան գնալով ավելի է դառնում կախված Պեկինից։ Նշված երկրների դաշինքում առաջատար դերը խաղում է Չինաստանը, որը նաև Կրեմլի հիմնական աջակիցն է, հավելել է Սթոլթենբերգը։ Նա հիշեցրել է, որ հենց Չինաստանն է ակտիվորեն աջակցում Ռուսաստանի ռազմական տնտեսությանը, այդ թվում՝ մատակարարելով միկրոէլեկտրոնիկա և միկրոպրոցեսորներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայում օգտագործվող հրթիռների և ռումբերի արտադրության համար։ Սթոլթենբերգը հավելել է, որ Ռուսաստանը, Չինաստանի օգնության դիմաց, նրան է փոխանցում իր տեխնոլոգիաները, սակայն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ տեխնոլոգիաների մասին է խոսքը։ Գլխավոր քարտուղարը պաշտպանել է նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դիրքորոշումը, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի խորքում արևմտյան զենքով հարվածների հաստատման օգտին։ «Սխալ է ասել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները կդառնան հակամարտող կողմ, եթե թույլ տան զենքի կիրառումը Ռուսաստանի տարածքում օրինական թիրախների դեմ: Հյուսիսային Կորեան և Իրանը զգալի ռազմական աջակցություն են ցուցաբերում և հրթիռներ ու անօդաչու սարքեր են մատակարարում Ռուսաստանին՝ չդառնալով հակամարտության անմիջական կողմ»,- պարզաբանել է նա։ Սեպտեմբերի 12-ին Պուտինը հայտարարել էր, որ արևմտյան հեռահար զինատեսակներով հարվածները Ռուսաստանի տարածքի խորքում կնշանակեն ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի պատերազմ Ռուսաստանի դեմ: The Times-ին ծանոթ աղբյուրները պնդում են, որ Վաշինգտոնը մտադիր չէ թույլ տալ Ուկրաինային օգտագործել ամերիկյան ATACMS հրթիռները նման հարձակումների համար։ Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ սեպտեմբերի 22-23-ին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ԱՄՆ-ը կհամաձայնի բրիտանական հեռահար հրթիռների օգտագործմանը Ռուսաստանի Դաշնության խորքերը հարվածների համար:
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
16:47
16:33
16:09
15:45
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01