«Հայաստանի անվտանգության, արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է, և դրա հիմնական նպատակն է այն խնդիրները, որոնք ունեցել ենք առնվազն 2020-ի պատերազմի ընթացքում և դրանից հետո, կարողանանք կառավարելի դարձնել, նաև Հայաստանի կարողություններն ավելացնել»,- Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ բազմիցս խոսել են Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, և դիվերսիֆիկացիան, և բազմազանեցումն իրենց հիմնական առաջնահերթությունն է: «Եթե անվտանգության ոլորտում մի շարք հաջողություններ ունենք, տնտեսության ոլորտում դեռևս մեծ հաջողություններ չունենք, բայց մենք շարունակում ենք մեծ ծավալով ջանքեր ներդնել, որպեսզի կարողանանք հաջողություն ունենալ: Հաջողություններից մեկը, որը որպես օրինակ հաճախ ենք նշում, մեր ռազմատեխնիկական համագործակցությունն է: Նախկինում մենք 96 տոկոսից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ունեցել ենք Ռուսաստանի հետ, այսօր այդ թիվը 96 տոկոսից իջել է 10 տոկոսից էլ ցածրի, ինչը վերջին 3-4 տարվա քաղաքականության հաջողությունն է: Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում: Մեկը Հնդկաստանն է, մյուսը՝ Ֆրանսիան, և մենք փնտրում ենք այլ գործընկերներ, որպեսզի այդ ուղղությամբ մեր տարվող աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն»,-ասաց նա: ԱԽ քարտուղարի խոսքով, իրենք նպատակ ունեն, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30 տոկոսը լինի Հայաստանի ներսում, այսինքն ռազմարդյունաբերության ոլորտը սպասարկի Հայաստանի կարիքը։ «Սա մեր ռազմավարական նպատակն է: Եվ ունենալ 4-5 գործընկերներ, ամեն մի գործընկերոջ հետ ծավալը 20 տոկոսից ավելի չգերազանցի»,- ասաց Ա.Գրիգորյանը։ Նա նաև նշեց, որ եթե 2020 թվականի ռազմարդյունաբերությանը տրվող բյուջեն, այսինքն պատվերը x գումար է եղել, ապա վերջին 4 տարիներին այդ գումարի ծավալը 100 անգամ ավելացել է։ Նա նշեց, որ ռազմականացումը միայն մեր տարածաշրջանում չէ տեղի ունենում։ «Սա գլոբալ խնդիր է, Հայաստանն այս տրենդին համահունչ է։ Ի դեպ, մենք մեր կարողությունները ձեռք ենք բերում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ Հայաստանի համար ռազմավարական առաջնահերթություններ են ինքնիշխանության ամրապնդումը, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ժողովրդավարության ամրապնդումը: Մեր նպատակն է նաև, որ բազմազանեցման գործընթացը սպասարկի հենց այս ռազմավարական նպատակները»,- ասաց Ա. Գրիգորյանը։ Նա նշեց, որ փնտրում են նոր գործընկերներ նաև տնտեսական հարցերով. «Տնտեսության բազմազանեցումը ևս կարևոր է: Այսօր աշխարհում գրեթե բոլոր երկրները փնտրում են բազմազանեցում»։ Panorama.am
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34