ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային այլ գործողություններ՝ Երևանի 31–ամյա բնակչի առողջությանը ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ 2024 թվականի սեպտեմբերի 7-ին` ժամը 15:57-ին, Արաբկիր բժշկական համալիրից ահազանգ է ստացվել այն մասին, որ դանակահարության հետևանքով կրծքավանդակի թափանցող վերք, դանակահարություն ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Երևան քաղաքի 31–ամյա բնակիչը, ով նույն օրը՝ ժամը 17:07-ին, տեղափոխվել է Միքայելյան վիրաբուժության բժշկական կենտրոն, որտեղ ախտորոշվել է կրծքավանդակի թափանցող և հետույքի բազմակի կտրած ծակած վերքեր, քթի ոսկրերի կոտրվածք։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի արդյունքում Երևան քաղաքի Տոլբուխինի փողոցի տներից մեկի դիմացի ճանապարհամերձ հատվածում՝ գետնին, հայտնաբերվել և վերցվել են են արնանման հետքեր: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք։ Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի 24 և 34 –ամյա բնակիչներ են։ Ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևանի 31–ամյա բնակիչը մարմնական վնասվածքը ստացել է Տոլբուխինի փողոցում նշված երկու տղամարդկանց հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 24 և 34–ամյա տղամարդկանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով: Որոշում է կայացվել ազատության մեջ գտնվող մեղադրյալներին ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:44
18:22
18:01
17:35
17:17
17:07
16:55
16:47
16:29
16:12
15:45
15:23
15:06
14:46
14:22
14:03
13:46
13:22
13:03
12:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34