«Փաստ» օրաթերթը գրում է.
«Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առա ջար կում է լրա ցում կա տ ա ր ե լ «Տրանսպորտի մասին» օրենքում: Նախագծի մշակումը պայմանավորված է կառավարությանը լիազորող նորմի սահմանման անհրաժեշտությամբ, ինչը հնարավորություն կտա նրան անհրաժեշտության դեպքում ընդունել համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվիրավական ակտեր։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տրանսպորտը Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական համակարգի բաղկացուցիչ մասն է, որը նախատեսված է ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային պահանջարկի (կարիքների) բավարարման համար և ընդգրկում է հետևյալ տեսակները՝ ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտենի և խողովակաշարային։ Ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների իրականացումը արդի, անվտանգ, շրջակա միջավայրին նվազ վնաս հասցնող տրանսպորտային միջոցներով կարևոր նշանակություն ունի տրանսպորտային ծառայությունների բարձր մակարդակի ապահովման համար։ Նշված մակարդակի ապահովման համար մեծ նշանակություն կարող է ունենալ պետության կողմից տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր ոլորտներում ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը։ Նախագծի մշակումը նպատակ ունի օրենքով կառավարությանը օժտել լիազորությամբ՝ հաստատելու ֆինանսական աջակցության ծրագրեր՝ ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային և օդային տրանսպորտի ոլորտներում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների զարգացման նպատակով նոր տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու, ինչպես նաև ծավալները ավելացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները՝ ֆինանսական աջակցության տարբեր գործիքակազմերով խթանելու Հայաստանում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտում նոր տրանսպորտային միջոցների ներգրավմանը, ոլորտում ծավալային ցուցանիշների բարելավմանը»:
20:04
19:44
19:22
18:44
18:25
18:04
17:45
17:34
16:56
16:35
16:22
16:04
15:52
15:39
15:13
14:54
14:36
14:21
14:04
13:49
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 | 31 |
09:57
09:45
09:34
09:24
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:14
09:02
09:56
09:45
09:34
09:27
09:13
09:01
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13