«Ասել, որ այս իշխանությունն ինչ-որ բանից ամաչում է, հատկապես հայրենիքի նկատմամբ գործադրած իր հանցագործություններից, բնականաբար մեծ կոմպլիմենտ կլինի նրանց համար»,- Սուրբ Խաչ եկեղեցում Արցախի անկման և նահատակների հիշատակի համար մատուցված պատարագից առաջ ասաց ԱԺ «Պատաիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով իրենց առաջ առաջնային խնդիր է դրած փակել Արցախի թեման։
Նշելով, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ մեկ տարի առաջ ոչ մի բան տեղի չի ունեցել՝ Աբրահամյանն ասաց, որ այն իշխանությունը, որն Արցախը համարել է Ադրբեջան, նրանց համար ԼՂ-ի դեմ ռազմական ագրեսիան ոչ մի բան չարժի։ «Պատաիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նկատեց, որ իշխանությունները չցանկացան նույնիսկ հարգել մեկ տարի առաջ Արցախում զոհված հարյուրավոր մեր հայրենակիցների հիշատակը՝ կառավարության նիստում բառ անգամ չասելով այդ ողբերգական իրադարձությունների մասին։ «Հայաստանյան իշխանությունների համար կա մեկ նպատակ՝ ջարդել արցախցիներին, ցանկացած դիմադրություն, պայքար, որը կարող է որևէ ձևով ուղղված լինել մեր արժանապատվության վերականգնմանը և դրա շրջանակներում նրանք ամեն ինչ անում են՝ անտեսելու, լռության տանելու քարոզչական աղբի միջոցով առաջին պլանից հանելու մեր երկրի համար կարևոր և կենսական նշանակություն ունեցող հարցերը և այն լցնել իրենց ասֆալտային և այլ աշխատանքների մասին լուրերով»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02