Վերջին շրջանում հոսանքի անջատումներն այնքան շատ էին ու անբացատրելի, որ մեր հասարակության շրջանում կասկածներ կային, թե հնարավո՞ր է, որ պատճառները քաղաքական են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Ազգային ժողովում «Էլեկտրաէներգիայի անջատումները՝ խնդիրներն ու լուծումները» թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարեց ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա նշեց՝ թեև պարզաբանել են, որ դրանք հրդեհի հետ են կապված եղել, բայց կցանկանար տեղեկանալ՝ արդյո՞ք ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը տիրապետում է այն տեղեկատվությանը, թե ինչ գնով է սեփականատերը ձեռք բերել Հայաստանի բաշխիչ ցանցերը: ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը նշեց, որ ինքը զերծ է մնում քաղաքական տեքստերից, իսկ հաճախակի անջատումները հուլիս-օգոստոս ամիսներին սկզբին եղել են այն պատճառով, որ միջազգային էներգետիկ կոորպորացիայում տեղի էր ունեցել մեծ հրդեհ։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ գնով է սեփականատերը ձեռք բերել ՀԷՑ-ը, ապա Բաղրամյանը նշեց, որ հանձնաժողովը դա կարեւոր չի համարում: Նրա խոսքով՝ այս թվերը հանձնաժողովին չեն հետաքրքրում միայն այն պատճառով, որ դրանք ներառված չեն էլեկտրաէներգիայի սակագներում։ «2012 թվականին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականաշնորհման ժամանակ ռուսական «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը դրանց համար վճարել է 40 միլիոն դոլարից մի փոքր ավելի։ Այս գումարը ներառված է սպառողական սակագներում։ Դրանից հետո գործարքների շղթայով ցանցերի սեփականությունն անցավ «Տաշիր գրուպ» ընկերությանը։ Սակայն, որքան էլ վերջինս վճարի գնման համար, նա չի կարող պետությունից պահանջել, որ էլեկտրաէներգիայի սակագնի հաշվին իրեն վերադարձվեն վերոնշյալ միջոցները»,- պարզաբանեց Բաղրամյանը։ «ՀԷՑ-ը 2012թ-ին մասնավորեցվել է 40 մլն դոլարով, իսկ դրանից հետո այդ ընթացքում ով ում ինչ է վճարել, չի հետաքրքրում»,-ասաց նա։
20:45
20:19
19:37
17:51
17:33
17:15
16:58
16:45
16:29
16:13
15:53
15:12
14:48
14:34
14:09
13:53
13:38
13:15
13:02
12:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:35
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:57
09:46
09:33
09:16
09:02
09:45