Ոչ պատերազմական իրավիճակում գործող խաղի կանոնները որոշ փոփոխություններ պետք է կրեն պատերազմի ժամանակ, եւ քաղաքական ուժերը պետք է հետքայլ կատարեն: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» նախաձեռնած քննարկման ժամանակ նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ առկա խնդիրներին պետք չէ անդրադառնալ:
Անդրադառնալով որոշ գեներալների կողմից բիզնեսներ ու մենաշնորհներ ունենալուն, նա ընդգծեց, որ իշխանությունը չպետք է հանդուրժի նման բաներ: «Ես որ լինեի՝ գեներալների ուսադիրները ցուցադրաբար կպոկեի, Միհրան Պողոսյանին շնորհակալություն չէի հայտնի աշխատանքի համար, երբ որ օֆշորների մեջ է։ Միասնականություն ենք պահանջում, ուրեմն լինում է քաղաքական գործընթացի մի քիչ նահանջ, բայց դա չի նշանակում, որ մենք իշխանությունների շուրջ ենք համախմբվում, մենք համախմբվել ենք գաղափարի շուրջ, որ զինվորի ոգին բարձրանա»,-ասաց պատգամավորը:
Արամ Մանուկյանի խոսքով, Ղարաբաղի հարցի լավագույն լուծումը ուժեղ Հայաստանն է: «Ղարաբաղը թույլ է այնքան, ինչքան թույլ է Հայաստանը։ Ներսում պիտի լինի սոցիալական հանդարտություն, վստահելիություն, մարդու իրավունքների պաշտպանություն, դրսում՝ բարեկամների, համախոհների աճ։ Ու այս դեպքում կունենանք ուժեղ Հայաստան։ Ղարաբաղի լուծումն այն չէ, որ խորհրդարանում խոսափող են քրտնացնում»,- ընդգծեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47