«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՔՊ-ական պատգամավորներն արդեն երեք օր է ստորագրահավաք են սկսել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցով: Եթե պատգամավորների 1/3-ը՝ այսինքն 24 պատգամավոր, իրենց ստորագրությամբ համաձայնություն տա, ապա ՔՊ խմբակցության ղեկավարը Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը Փաշինյանի «սեղանին է դնելու»: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Գրիգոր Մինասյանի դեմ այս ստորագրահավաքի նախաձեռնողը Արփի Դավոյանն է՝ Անդրանիկ Քոչարյանի հանձնարարությամբ: Վերջինս ՔՊ նախաձեռնող նիստերից մեկի ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ դժգոհել է Գրիգոր Մինասյանից եւ նրա պաշտոնանկության հարցն է բարձրացրել: Նիկոլ Փաշինյանն էլ թիմակիցներին ասել է՝ եթե բավարար չափով ստորագրություններ լինեն, ապա պատրաստ է քննարկել հարցը: Փաշինյանի նախնական «այո»-ն ստանալուց հետո՝ Արփի Դավոյանը լծվել է իր «պարտականության կատարմանը» եւ ստորագրահավաք նախաձեռնել: ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության հարցը վաղուց է ՔՊ-ի օրակարգում եղել, խմբակցության ֆորմատով դժգոհությունները մի քանի անգամ քննարկվել ու մարել են, իսկ հիմնական պատճառն էլ նախարարի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի գործոնն է եղել: Մեզ փոխանցում են նաեւ, որ թեեւ Գրիգոր Մինասյանին հեռացնելու հարցը այս օրերին ՔՊ-ի հիմնական օրակարգն է, բայց դեռ նրան փոխարինող անգամ չունեն: Բացի այդ, Գրիգոր Մինասյանին հրամանով պաշտոնանկ անելուց հետո, ավելի բարդ փորձություն է սպասվում ՔՊ-ականներին, քանի որ պետք է նաեւ Մինասյանի «քաղաքական ընկերոջը»՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին հեռացնեն պաշտոնից, ինչը առավել դժվար է իրավական առումով, քանի որ այն անկախ սահմանադրական մարմին է, եւ ուղղակի հրամանով ազատել չեն կարող: Ուստի, հետաքրքիրն առջեւում է»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
10:00
11:24
11:09
10:43
10:19
10:02
16:49
16:35
14:53
14:33
13:52
11:45
11:23
11:03
10:42
10:15
14:45
14:29
14:09
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55