Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Մասաչուսեթս նահանգում շարունակում է հանդիպումներ ունենալ այս նահանգում զգալի դերակատարություն և կշիռ ունեցող տեղի հայկական կառույցների, համայնքային գործիչների, ինչպես նաև իրենց հայանպաստ գործունեությսմբ աչքի ընկած նահանգային իշխանությունների ներկայացուցիչների ու հայ ժողովրդի այլ բարեկամների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից:
ՀՀ Նախագահը մարտի 29-ին այցելել է Բոստոնի Հին հյուսիսային եկեղեցի: Եկեղեցու հոգևոր հովիվ Տ.Ստեֆան Այերսի և հայ հոգևորականների մասնակցությամբ մատուցվել է Սուրբ պատարագ: Հենց այս եպիսկոպոսական եկեղեցին էր առաջինը, որ դեռևս 18-րդ դարում ԱՄՆ ներգաղթող հայերին հնարավորություն է տվել Պատարագ մատուցել իր պատերից ներս: Բոստոնի հյուսիսային մասում 1723թ. կառուցված եկեղեցին համարվում է քաղաքի ամենահին եկեղեցական շենքը: ՀՀ Նախագահի այցը Ամերիկյան հեղափոխության վրա նշանակալից ազդեցությունն ունեցած հռչակավոր Հին հյուսիսային եկեղեցի նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել ԱՄՆ-ի անկախության խորհրդանիշներից մեկին և գնահատել հայերի նկատմամբ այս եկեղեցու և, առհասարակ, անգլիկան եկեղեցու բարյացկամ վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է «Հայկական ժառանգության պուրակ», որը հիմնվել է ի հիշատակ Հայոց ցեղասպանության և դրան հետևած այլ ցեղասպանությունների զոհերի, ինչպես նաև ի փառաբանումն Մասաչուսեթսում և Բոստոնում ապաստանած ամերիկահայերի և այլ ներգաղթյալ համայնքների մեծ ներդրման: Հանրապետության Նախագահը պուրակի հիմնման գործում մեծ դերակատարություն ունեցած Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Պատրիկ Դևալի, Բոստոնի քաղաքապետարանի ներկայացուցիչների, Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները համակարգող Մասաչուսեթսի կոմիտեի համանախագահ Ջեյմս Գալուստյանի, պուրակի կառուցումն իրականացրած «Հայոց ժառանգություն» հիմնադրամի գործադիր կոմիտեի անդամ, Միդլսեքս շրջանի շերիֆ Փիթր Քութուջյանի, հիմնադրամի այլ անդամների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ շրջայց է կատարել քաղաքային զբոսայգում, որտեղ գտնվում է «Հայկական ժառանգության պուրակը», այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր` ծաղկեպսակ դրել և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Շրջայցի ավարտին ՀՀ Նախագահը նաև հարգանքի տուրք է մատուցել Հոլոքոստի հուշարձանի մոտ:
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցի ծրագրով մարտի 29-ին նախատեսված են մի շարք այլ հանդիպումներ:
14:37
11:29
10:42
10:22
09:56
09:45
09:34
09:17
09:03
23:02
19:48
18:47
18:35
18:09
16:27
16:13
15:58
15:43
15:28
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:45
09:34
09:17
09:03
09:45
09:33
09:16
09:01
09:55
09:47
09:35
09:27
09:16
08:23
09:53
09:45
09:33
09:15
09:02
09:46
09:33
09:16
09:02
09:45
09:32
09:15
09:01
09:54
09:35
09:02
09:46
09:37
09:17
09:02
09:46
09:34
09:17
09:02
00:00
00:00
00:00
00:00
09:36
09:27
09:14
09:01
09:45
09:38
09:27
09:02