Դեռ մնացե՞լ են մարդիկ, որ մտածում են, թե ռուսը մեր բարեկամն է։ Ռուսը մեր բարեկամը երբեք չի եղել։ Այն բոլոր փաստարկները, որ, եթե Ռուսաստանը չլինի, թուրքը մեզ կուլ կտա, որ, եթե Ռուսաստանը չլինի, էնտեղի հայերը ո՞նց են գումար աշխատելու ու մեզ ուղարկելու, որ, եթե Ռուսաստանը չլինի, Ադրբեջանը Արցախը կվերցներ դեռ 90-ական թվականներին, որ, եթե ռուսը չլիներ, թուրքերը ցեղասպանության ծրագիրը ավարտին կհասցնեին, որ, եթե ռուսը չլիներ ու մենք ԽՍՀՄ-ում չհայտվեինք, հիմա կործանված կլինեինք, որ, եթե ռուսը Հայրենական պատերազմում չհաղթեր, հիմա բոլորս նեմեցի ստրուկը կլինեինք, իրականում ընդամենը սովետական պրոպագանդայի արդյոնք է։ Իրականում Հայաստանը Ռուսաստանի համար ամենահավատարիմ, բայց որբ երեխա է, ով միշտ սխալմամբ իր ծնողին համարել է Ռուսաստանը։ Ռուսաստանը ընդամենը դաշնակից է Հայաստանին այն ոլորտներում, որտեղ ակնհայտ և գերակշռող է իր շահը։ Ռուսաստանը Հայաստանում մեր հաշվին պահում է ոչ թե մեր հայ-թուրքական կամ թուրք իրանական սահմանը, այլ պահում է իր «հետույքը»։ Եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, մեր հողերը հիմա չէին լինի թուրքերի ձեռքում, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, թուրքը ցեղասպանություն չէր նախաձեռնի, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, Արցախը երբեք նորաստեղծ ինչ-որ պետության կազմում չէր հայտնվի՝ ոչ մի կարգավիճակով, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, մեր թշնամուն չէր վաճառի զենքեր, որոնք միայն ինքը կարող է վաճառել՝ լավ իմանալով, որ պետք է դրանցով սպանեն իր բարեկամին, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, իր բարեկամի կյանքի հաշվին բիզնես չէր անի, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, ԽՍՀՄ տարիներին թուրքերի նման հայ մտավորականության ջարդ չէր իրականացնի, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, վերջին երեսնամյակում մեր հաղթարշավները չեր կասեցնի՝ ի օգուտ թշնամու, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, մեզ տված պարտքերը կհետաձգեր, մասնակի կզիջեր կամ կներեր, ինչպես անում է շատ երկրների դեպքում, եթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ, մեր պարտքերի դիմաց մեր գույքը չէր վերցնի, ոթե Ռուսաստանը Հայաստանի բարեկամը լիներ... Ռուսը չի կարող մեր բարեկամը լինել։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02