ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա տարածելու մասին օրինագծին:«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 27-ի նիստում ներկայացրեց Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանը։Նրա խոսքով՝ «Պաշտպանության մասին» օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի համաձայն՝ Պետական պահպանության ծառայությունը դասվում է այլ զորքերի շարքին, իսկ նույն հոդվածի մեկ այլ մասով պատերազմի և ռազմական դրության ժամանակ զինված ուժերում ընդգրկվում են նաև ՊՊԾ զինծառայողները՝ մասնակցելով մարտական գործողությունների, մարտական հերթապահության և կատարելով հատուկ առաջադրանք։ՊՊԾ պետի տեղակալը նշեց, որ «Հատուցման գումարների վճարման կարգը» վերտառությամբ հոդվածում թվարկված են այն գերատեսչությունները, որոնք պետք է հիմնադրամ ներկայացնեն շահառուների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը։ Օրենքի դրույթները, մինչև ԱԱԾ-ից առանձնանալը, տարածվում էր նաև ՊՊԾ-ի վրա, իսկ հատուցման անհրաժեշտության դեպքում հիմնադրամ պետք է ներկայացվեր ԱԱԾ-ի կողմից։Հաշվի առնելով՝ Պետական պահպանության ծառայության՝ ԱԱԾ կառուցվածքում չլինելը և հանդիսանում է վարչապետին ենթակա մարմին հանդիսանալը, ինչպես նաև համապատասխան հոդվածով սահմանված գերատեսչությունների թվում ՊՊԾ բացակայությունը, հատուցման անհրաժեշտություն առաջանալու պարագայում կարող է խոչընդոտ առաջանալ շահառուներին գումարի վճարմանը։Այդ հանգամանքով պայմանավորված՝ օրինագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածվեն նաև ՊՊԾ զինծառայողների վրա:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44