ARM | RUS |

Վեհարանում տեղի է ունեցել միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում

27.09.24 | 23:45

Մայր Աթոռից հատնում են, որ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում «Սեպտեմբերի 27-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Վեհարանում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում, որին մասնակցում էին Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններ, Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներ, Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսներ և Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ։ Քրիստոնեական Եկեղեցիներից և կազմակերպություններից միջեկեղեցական հանդիպմանը ներկա էին Հռոմի Կաթոլիկ, Ռուս Ուղղափառ, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալաբար, Սերբիայի Ուղղափառ, Ռումինիայի Ուղղափառ, Բուլղարիայի Ուղղափառ, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ, Հունաստանի Ուղղափառ, Ֆինլանդիայի Ուղղափառ, Վրաց Ուղղափառ, Արևելքի Ասորական, Հայ Կաթողիկե, Ֆինլանդիայի Լյութերական, Հայ Ավետարանկան Եկեղեցիների, Կոստանդնուպոլսի Տիեզերական Պատրիարքության, Ռենովաբիս բարեգործական կազմակերպության, Եկեղեցիների Համաշխարհային և Եվրոպական Խորհրդի պատվիրակություններն ու ներկայացուցիչները: Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով, ապա ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։ Հայր Սուրբն իր խոսքում անդրադարձ կատարեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման կարևորությանը, ինչպես նաև իր երախտագիտությունը հայտնեց Քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին սրբազան արարողություններին մասնակից և աղոթակից լինելու համար։ Այնուհետև ուրախալի այս առիթով իրենց հովվապետերի ուղերձներով և ողջույնի խոսքերով հանդես եկան Հռոմի Կաթոլիկ Եկեղեցու ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրին, Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի ներկայացուցիչ Սմոլենսկի և Դորոգոբուժի Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Իսիդորը, Ֆինլանդիայի Լյութերական Եկեղեցուց Արքեպիսկոպոս Տապիո Լուոման, Անտիոքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Բեյրութի արքեպիսկոպոս Գերաշնորհ Մոր Կլեմիս Դանիել Կյուրիեն, Եկեղեցիների Համաշխարհային խորհրդի Կենտրոնական կոմիտեի ատենապետ դոկտոր Հենրիխ Բեդֆորդ-Սթրոհմը, Եվրոպայի Եկեղեցիների խորհրդի նախագահ Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Նիկիտասը, Փարիզի և Հյուսիսային Ֆրանսիայի Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկ եպիսկոպոսը, Հունաստանի Ուղղափառ Եկեղեցուց Սալոնիայի առաջնորդ Գերաշնորհ Իգնատիոս եպիսկոպոս Սոտիրիադիսը, Ռումին Ուղղափառ Եկեղեցուց Գերաշնորհ Վառլաամ եպիսկոպոս Պլոիեշտեանուն, Հնդիկ Մալանկարա Եկեղեցու Եպիսկոպոսական Սինոդի քարտուղար, Միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Յուհանոն Մար Քրիսոստոմոսը, Չեխիայի և Սլովակիայի Ուղղափառ Եկեղեցուց Միխալովեցկի և Կոշիցեի առաջնորդ Գերաշնորհ Յուրայ արքեպիսկոպոսը, Սերբիայի Ուղղափառ Եկեղեցու Լիպլյանի առաջնորդ Գերաշնորհ Դոսիտեյ եպիսկոպոսը, Ֆինլանդիայի Ուղղափառ Եկեղեցուց Տիմո ավագ քահանա Տինքկինեն, Ռենովաբիս բարեգործական կազմակերպությունից դոկտոր Մարկուս Ինգենլաթը և Արևելքի Ասորական Եկեղեցու Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարսայ եպիսկոպոս Բենիամինը։ Հանդիպման ընթացքում գեղարվեստական կատարումներով հանդես եկավ Հայաստանի «Նոր անուններ» երաժշտական խումբը։ Վերջում աշխարհի տարբեր վայրերից Մայր Աթոռում համախմբված եկեղեցականներին իր ողջույնը փոխանցեց Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Հայոց Հայրապետը, իր ողջույնները բերելով քույր Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների ներկայացուցիչներին, ի մասնավորի ընդգծեց. «Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման այս նվիրական առիթով մենք բոլորս հավաքվել ենք այստեղ՝ որպես մեկ Աստծո զավակներ։ Մեր խորը զգացվածությունն ենք արտահայտում Հայոց Եկեղեցու կյանքում կարևորագույն այս արարողություններին ձեր մասնակցության համար: Ձեզանից յուրաքանչյուրի աղոթական ներկայությունը Մայր Աթոռում քաջալերանք և զորակցություն է մեր ժողովրդի զավակներին և հավաստիքն է մեր ազգի և Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ տածած ձեր անկեղծ հարգանքի»։ Իր խոսքում, անդրադառնալով Մայր Տաճարի խորհրդին, Հայոց Հովվապետը նշեց. «Քրիստոսահիմն և լուսավորչահաստատ Մայր Տաճարը հայ ժողովրդի կյանքի, նրա մաքառումների ու հաղթանակների, նրա կորուստների ու ձեռքբերումների վկան է, որտեղից դարեր շարունակ հավատքի շողեր են ցոլացել ու զորացրել հոգիները հայորդյաց, ինչպես և բազում ուխտավորների և այցելուների»։ Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադարձ կատարելով Սուրբ Էջմիածի և քույր Եկեղեցիների միջև առկա հարաբերություններին և փոխգործակցությանը, հաստատեց, որ Հայոց Եկեղեցին միջեկեղեցական այցերի, համատեղ ձեռնարկների ու ծրագրերի միջոցով մշտապես իր օգտակար ներդրումն է բերել միջեկեղեցական հարաբերությունների սերտացման և արգասավորման գործում և նպաստել քրիստոնեական համերաշխության և եղբայրսիրության ոգու ամրապնդմանը։ «Եղբայրական այս սիրո ականատեսը եղանք մեր երկրի և ժողովրդի համար աղետալի շրջանում, երբ 2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ աջակցությամբ և միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ լայնածավալ պատերազմական գործողություններ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ։ 2023 թվականին Ադրբեջանի ցեղասպան գործողությունների հետևանքով բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը։ Այդ տագնապալի օրերին մեր քույր Եկեղեցիները զորավիգ եղան մեզ իրենց աղոթքներով, ընդդեմ անարդարության ու ոճրագործության իրենց ընդվզումով։ Այսօր էլ հետևողական ջանքեր են անհրաժեշտ գործադրել բռնի տեղահանված արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադարձի իրավունքի պաշտպանության, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության և տակավին գերության մեջ գտնվող մեր զավակների ազատ արձակման համար»,-ասաց Նորին Սրբությունը՝ իր երախտագետ զգացումները փոխանցելով քույր Եկեղեցիներին և միջեկեղեցական կառույցներին հայ ժողովրդին դժվարին այս տարիներին ցուցաբերած զորակցության համար։ Հայոց Հայրապետը խոսեց նաև քույր Եկեղեցիների և Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերի միջև ձևավորված սերտ գործակցության մասին, որի շնորհիվ զորանում է փոխըմբռնման և միմյանց նեցուկ լինելու ոգին։ «Հիրավի, հակառակություններով փոթորկահույզ մերօրյա աշխարհում այս է ճանապարհը կասեցնելու աստվածամերժ ընթացքները, կանխելու աղետաբեր ողբերգություններն ու արհավիրքները, դիմակայելու անհատի և ժողովուրդների արժանապատվության, իրավունքների ու արդարության ոտնահարման դատապարտելի դրսևորումներին»,-ընդգծեց Հայոց Հովվապետը՝ հորդորելով Քրիստոսի օրինակով լինել սիրո և կարեկցանքի փարոսներ այս աշխարհում։ «Քրիստոսին և Նրա հոտին ծառայելու մեր առաքելության մեջ միասնությունը մեր առաջնորդող լույսն է։ Ուստի շարունակենք մեր ճանապարհը՝ միմյանց նկատմամբ հոգատարությամբ, սիրով ու հարգանքով»,-պատգամեց Հայոց Հայրապետը՝ հայցելով, որ Երկնավոր Տերն Իր երկնահեղ շնորհների ներքո պահի աշխարհը և պարգևի խաղաղ, ապահով ու բարօր կյանք բոլոր ժողովուրդներին և օրհնի Իր Սուրբ Եկեղեցին և Տիրոջ այգու անհոգնաբեկ բոլոր մշակներին:


ԱԱԾ–ն կազմակերպված ձևով եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի տարածքից

ԱԱԾ–ն կազմակերպված ձևով եպիսկոպոսներին մեկ սպրինտերով հեռացրեց Մայր Աթոռի...

19:14

Տիրադավ եպիսկոպոսներին բերեցին Մայր աթոռ. բախում են հրահրում

Տիրադավ եպիսկոպոսներին բերեցին Մայր աթոռ. բախում են...

18:14

Բախումներ հավանական չեմ համարում. Ստեփան Ասատրյան

Բախումներ հավանական չեմ համարում. Ստեփան Ասատրյան

17:55

Խոսույթը հաստատ չափավորվելու է. Լևոն Ղազարյանը՝ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի լկտիության մասին

Խոսույթը հաստատ չափավորվելու է. Լևոն Ղազարյանը՝ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի լկտիության...

17:54

Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ուղեկցությամբ գնում է ժամերգության Մայր տաճար

Վեհափառ Հայրապետը եկեղեցական թափորի ուղեկցությամբ գնում է ժամերգության Մայր...

17:45

Սուտ տեղեկություններ են, իբր Կաթողիկոսը կարող է տեղափոխվել ՌԴ և կառավարել հեռակա. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի հայտարարությունը

Սուտ տեղեկություններ են, իբր Կաթողիկոսը կարող է տեղափոխվել ՌԴ և կառավարել հեռակա. Ռուսաստանի և...

17:36

Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան (Տեսանյութ)

Մեր եկեղեցին այսօր ադրբեջանական թիրախում է. Թաթոյան...

17:13

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է...

16:16

Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 միլիոն դոլար շուկայական արժեքով 7 գույք. Դատախազություն

Պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 միլիոն դոլար շուկայական արժեքով 7 գույք....

16:05

Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին

Սիմոնյանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող...

15:52

«Պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն». Փաշինյանը հայտարարեց՝ հրաժարվում են Արցախ վերադարձի հարցից

«Պետք է տնավորվեք Հայաստանում, ստանաք ՀՀ քաղաքացիություն». Փաշինյանը հայտարարեց՝ հրաժարվում են...

15:38

ՈՒղիղ. Մայր Աթոռում միասնական ժամերգություն է՝ ի հակառակ եկեղեցու դեմ պայքարող եպիսկոպոսների

ՈՒղիղ. Մայր Աթոռում միասնական ժամերգություն է՝ ի հակառակ եկեղեցու դեմ պայքարող...

15:15

Բուլղարիայի հայց թեմն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Վեհափառ Հայրապետին

Բուլղարիայի հայց թեմն իր անվերապահ հավատարմությունն է հայտնում Վեհափառ...

15:01

Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

Փաշինյանը մեկնում է Սանկտ Պետերբուրգ

14:55

Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմաh ազատազրկել

Ադրբեջանցի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմաh...

14:44

Այո՛, պատրաստ եմ ընդունել կաթողիկոսին՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Նիկոլ Փաշինյան

Այո՛, պատրաստ եմ ընդունել կաթողիկոսին՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Նիկոլ...

14:15

Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է. չեք կարող պետությունն ու եկեղեցին անասնաֆերմայի վերածել. Հայր Ռուբեն

Ասպատակիչներից Մայր Աթոռի պաշտպանությունն օրվա հրամայական է. չեք կարող պետությունն ու եկեղեցին...

13:05

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Հայաստան–Մեծ Բրիտանիա․ քննարկվել է անվտանգության և պաշտպանության ոլորտում համագործակցության...

12:44

Ադրբեջանական կողմը վիրավորների բինտերն էր բացում՝ համոզվելու, որ այլ մարդ չի տեղափոխվում. Սամվել Շահրամանյան

Ադրբեջանական կողմը վիրավորների բինտերն էր բացում՝ համոզվելու, որ այլ մարդ չի տեղափոխվում. Սամվել...

12:05

11:46

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15