Երեկ անցկացված ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները համարվում են Երկրորդ աշխարհամարտից հետո ամենից շատ դիտվածը: Ակնկալվում է, որ այս ընտրությունների արդյունքները լիարժեքորեն կվերափոխեն ԱՄՆ-ի օրենքները և աշխարհում ԱՄՆ-ի քաղաքական դիրքը:
Չորեքշաբթի առավոտյան աշխարհի բնակչությունը արթնացավ մի նոր իրականության մեջ: Իրականություն, որում Միացյալ Նահանգների քաղաքացիները երկրի նախագահի պաշտոնի համար ընտրել են Դոնալդ Թրամփին: Աշխարհի առաջնորդների ու միջազգային շուկայի համար սա անծանոթ մի իրավիճակ է: Հաշվի առնելով ընտրարշավի ժամանակ Թրամփի արած այն արտահայտությունը, թե ինքը կոչնչացնի առևտրի միջազգային պայմանագրերն ու ՆԱՏՕ-ի անդամ երկրներին երաշխիքներ չի տրամադրի, քանի դեռ նրանք իրենց հասանելիք գումարը չեն վճարել՝ վաղ առավոտյան դոլարը դրամական շուկայում ընկղմվեց մի նոր գործընթացի մեջ:
«Ֆայնենշըլ Թայմս» միջազգային օրաթերթից Մարթին Ուոլֆը ասում է,- «Աշխարհն այժմ մի թեկնածուի է տեսնում, ով ԱՄՆ-ի համար միանգամայն այլ դեր է պատկերացնում միջազգային ասպարեզում, ով մերժում է դաշինքի հասկացությունը և հատկապես ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև դաշինքի գաղափարը: Ով մերժում է Ամերիկայի ստեղծած ազատամիտ առևտրի համակարգը, ինչը թվում է ավելի մեծ համակրանքի էր արժանանում ԱՄՆ-ի պատմական հակառակորդ երկրների կողմից, ինչպես օրինակ Ռուսաստանի քան Եվրոպայի կողմից»:
Չինաստանը նույնպես անհանգստանալու տեղ ունի, քանի որ ընտրարշավի ընթացքում Թրամփը նշանակետի տակ էր առել Պեկինի առևտրի գործունեությունը, սպառնալով ճնշել Չինաստանից ներմուծումների 45 տոկոս սակագինը:
«Դը Քոնֆերենս Բորդ» բիզնեսի և հետազոտությունների կազմակերպությունից Իթըն Քրեյմեր-Ֆլադը ասում է,- «Իր ընտրարշավի ընթացքում Թրամփը բազմաթիվ անսովոր մտքեր է արտահայտել, որոնց իրագործումը, տարածաշրջանի բիզնեսի և տնտեսության համար բավականին բացասական հետևանքների պատճառ կարող է դառնալ»:
VOA-ի փոխանցմամբ, Նաիրոբիի համալսարանից Ադամս Օլոն ասում է,- «Իմ կարծիքով Աֆրիկան պետք է նախապատրաստվի հնարավոր ամենավատ հանգուցալուծմանը, ինչը կնշանակի, որ Դոնալդ Թրամփը առաջին հերթին կկենտրոնանա ԱՄՆ-ի ազգային շահերի, այլ ոչ թե համաշխարհային խնդիրների վրա: Եվ եթե մի ժամանակ է գալու, երբ Աֆրիկան պետք է մտածի իր խնդիրները ինքնուրույն լուծելու ճանապարհներ գտնելու մասին, ապա այդ ժամանակը հիմա է»:
Աշխարհի առաջնորդները ուշադրությամբ են հետևել նախագահական ընտրապայքարին և հարցն այժմ նրանում է, թե ինչ դեր է ստանձնելու ԱՄՆ-ը աշխարհի բեմահարթակում:
Լեգաթումի համալսարանից Շանքեր Սինգհամն ասում է,- «Վերջին տարիներին նկատելի էր, թե ինչպես էր ԱՄՆ-ը անջատվում աշխարհից, և այն ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում, մասնակիորեն դրա հետևանքն է: Հարցն այժմ նրանում է, թե արդյոք ԱՄՆ-ը ավելի կանջատվի, թե, ընդհակառակը, կմիանա աշխարհին»:
Թրամփն ասում է, որ իր վարչակազմը աշխարհի հետ արդարացիորեն կվարվի և ոչ թե թշնամանք կփնտրի, այլ՝ ընդհանուր շահեր:
Նոր օրվա բերած անորոշության հետ մեկտեղ գալիս է նաև այն հույսը, որ աշխարհում հաստատված կարգերից հեռացումը կարող է նոր հնարավորությունների և միգուցե որոշ դրական անակնկալների պատճառ դառնալ:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44