ARM | RUS |

Շուրջ 3 ամիս, առանց բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. ՄԻՊ

28.09.24 | 11:03

Շուրջ երեք ամիս, առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության, անձը պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. առերևույթ խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը: Հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը Մարդու իրավունքների պաշտպանին գրավոր բողոքով հայտնել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը որոշում է կայացրել որդուն ոչ ավելի քան վեց ամիս ժամկետով հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման և բուժման ենթարկելու վերաբերյալ: Ստացված տեղեկության համաձայն՝ երկու ամիս անց հոգեբուժական հանձնաժողովային զննությամբ արձանագրվել է, որ որդու հոգեկան առողջության վիճակում առկա է դրական դինամիկա և վերջինս այլևս հոգեբուժական հիվանդանոցային բուժման կարիք չունի, ինչի կապակցությամբ հոգեբուժական հաստատությունը դիմել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ անձի նկատմամբ ոչ հոժարակամ բուժման ենթարկելու վերաբերյալ վճիռը վերացնելու պահանջով։ Մինչդեռ, Դատարանը կայացրել է որոշում՝ քաղաքացուն հոգեբուժական կազմակերպությունում հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ հոգեբուժական կազմակերպության դիմումը վերադարձնելու մասին՝ պատճառաբանելով, որ դիմումները պետք է ներկայացվեն այն դատարան (դատավորին), որը նախկինում վճիռ է կայացրել քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային բուժման ենթարկելու վերաբերյալ: Հատկանշական է, որ հոգեբուժական կազմակերպությունը նույն հարցի կապակցությամբ մի քանի անգամ դիմել է նույն դատարան, գործը մակագրվել է նույն դատավորին և բոլոր դեպքերում կայացվել է նույնաբովանդակ որոշում։ Նշված որոշումն օրինական ուժի մեջ է թողնվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից: Խնդրի առնչությամբ հոգեբուժական կազմակերպությունում պահվող անձի մայրը պարբերաբար ահազանգել է Պաշտպանի աշխատակազմ՝ հայտնելով, որ որդին բուժման կարիք այլևս չունի, սակայն անհարկի նրա անձնական ազատության իրավունքը սահմանափակվում է: Հետագայում՝ առաջին ատյանի դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերացվել է անձի` հոգեբուժական կազմակերպությունում ոչ հոժարակամ հոսպիտալացման ենթարկելու վերաբերյալ վճիռը: Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված իրավիճակի հետևանքները խիստ մտահոգիչ է համարում և ընդգծում, որ արդյունքում շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական հաստատությունում՝ առանց ստացիոնար բուժման անհրաժեշտության հիմնավորվածության: Արդյունքում, խախտվել են նրա մի շարք իրավունքներ, այդ թվում՝ անձնական ազատության իրավունքը: Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ պետությունը պետք է մշակի և իրացնի համանման իրավիճակներում մարդու իրավունքների երաշխավորման պատշաճ գործիքակազմեր և որևէ ընթացակարգային կամ տեխնիկական հանգամանք չի կարող դառնալ նշված ոլորտում պետության պարտավորությունը չկատարելու հիմք: Նշվածի կապակցությամբ անհրաժեշտ է ընդգծել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թ. Ա.-ն ընդդեմ Հայաստանի գործով նշել է, որ անհատը չի կարող զրկվել ազատությունից՝ որպես «մտավոր խնդիրներ ունեցող», քանի դեռ չեն բավարարվել հետևյալ երեք նվազագույն պայմանները. 1) հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը պետք է հաստատվի իրավասու մարմնի կողմից՝ օբյեկտիվ բժշկական փորձաքննության հիման վրա. 2) հոգեկան խանգարումը պետք է լինի այնպիսի տեսակի կամ աստիճանի, որը պահանջում է պարտադիր ազատությունից զրկում. 3) անձին շարունակ անազատության մեջ պահելու հիմնավորվածությունը կախված է հոգեկան խանգարման շարունակականությունից։ Ավելին, Դատարանը արձանագրել է, որ սույն գործով, երբ դատարանը դիմումատուի նկատմամբ նշանակել է հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում, չի քննարկել ավելի նվազ խստության միջոց՝ արտահիվանդանոցային պայմաններում բուժում և հոգեբույժի մոտ հսկողություն նշանակելու հարցը, որը ներպետական օրենսդրությամբ նախատեսված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներից մեկն է: Հետևաբար, չի կարելի ասել, որ դիմումատուին ազատությունից զրկելու որոշումը հիմնված է առկա բոլոր գործոնների գնահատման վրա՝ ներառյալ թերապևտիկ հեռանկարները կամ ավելի քիչ ինվազիվ այլընտրանքների կենսունակությունը, ինչպես պահանջվում է ՄԱԿ-ի անձանց պաշտպանության սկզբունքներով։ Դատարանը նշված գործով գտնում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների սահմանափակումը կարող է արդարացվել միայն «շատ ծանրակշիռ պատճառներով» և հաշվի պետք է առնել այն փաստը, որ հարկադիր հոգեբուժական հոսպիտալացումը հաճախ ենթադրում է միջոցներ, որոնք միջամտում են անձի անձնական կյանքին և ֆիզիկական անձեռնմխելիությանը, ներառյալ բժշկական միջամտությունները, որոնք կատարվում են անձի կամքին հակառակ, ինչպես օրինակ՝ դեղորայքի հարկադիր ընդունումը: Դատարանը վերոնշյալ գործով գտնում է նաև, որ իշխանությունները չեն կարողացել համոզիչ կերպով ցույց տալ, որ դիմումատուի հոգեկան խանգարումն այնպիսի տեսակի կամ աստիճանի է, որ պահանջում են հիվանդանոցային պայմաններում հարկադիր բուժում: Այսպիսով, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մոտեցումը հանգում է նրան, որ վերոնշյալ իրավական հիմքերի բացակայության պայմաններում անձին հոգեբուժական կազմակերպությունում պահելը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված անձնական ազատության իրավունքի խախտման:


«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝ դպրոցական

«Կանազ»-ի շենքն անզգուշությամբ հրկիզած անչափահասներից 2-ը քոլեջի ուսանողներ են, 1-ը՝...

16:32

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանն էապես չի...

15:35

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

Երկրաշարժ՝ Մարտունի քաղաքից 15 կմ հարավ-արևելք

15:08

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են միավորվել

Դաշինք կկազմեն բոլոր նոր ուժերի հետ, որոնք ցանկանում են...

14:21

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

Մեծ Պահքի 41-րդ օրը Ղազարոսի հարության հիշատակի օրն է

14:14

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը. Թրամփ

Նրանք պետք է բացեն Թրամփի նեղուցը, ես ի նկատի ունեմ Հորմուզը....

13:42

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ. Շարմազանով

Աշոտ Նավասարդյանն ասել է՝ մեզ անկախ, բայց ոչ ազգային պետություն պետք չէ....

13:17

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ է

Աշխեն Ալեքսանյանի նկատմամբ կայացվել է մեղադրական վերդիկտ, նա կալանքի տակ...

12:49

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա վիրավոր

Վթար՝ Ճամբարակի խաչմերուկում. բախվել են «Lada Priora»-ն և «Ford Transit»-ը․ կա...

12:17

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

Իրանը հայտնում է, որ խոցել է ԱՄՆ բազայի ինքնաթիռներ

11:55

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

Սողանք Կապանում․ տուժածներ չկան

11:20

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

Ովքե՞ր են տարվա լավագույնները. տեղի ունացավ «Արտավազդ»...

11:19

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

Իշխանության սնման աղբյուրն ագրեսիան է

10:52

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք. Մանրամասներ

Նախանական տվյալներով՝ 3 անչափահաս մտել են «Կանազի»-ի շենք, կիթառ նվագել, տաքանալու համար այրել են...

10:35

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վարորդներին դեռ հորդորում են երթևեկել բացառապես ձմեռային...

10:09

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է հայտնաբերվել

«Կանազի» շենքի ներսում գույք այրելու կասկածանքով 3 անձ է...

09:38

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է զոհվել

Ամերիկա-իսրայելական ռմբակոծության հետևանքով Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչ է...

18:18

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է ստորագրվել

Պապիկյանի մասնակցությամբ Փարիզում պայմանագիր է...

17:39

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որ ՀՀ-ում լինի իշխանափոխություն. «Հայաստան» խմբակցության...

17:02

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Դրական զարգացումներ են առկա. տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների...

16:25

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44