Հոկտեմբերի 13-ին Մարմաշեն վանական համալիրի տարածքում տեղի կունենա «Ախուրյան շուրջպար» մեծամասշտաբ տոնակատարությունը:
Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի, աշխատակազմի պատասխանատուների հետ նախօրեին հյուրընկալել է Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանին և Հայաստանի ազգային պարարվեստի միության անդամ, պարուսույց, «Մարինա» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Լիպարիտ Մարկոսյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել են «Ախուրյան շուրջպար» տոնակատարության կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։ Շիրակի մարզպետը կարևորել է այդօրինակ միջոցառման անցկացման գաղափարը` նշելով, որ մեծամասշտաբ միջոցառումը կվկայի միասնականության, համախմբվածության ու հայրենասիրության մասին` համայնքում ավանդական պար ունենալը համարելով կարևոր իրադարձություն: Մուշեղ Մուրադյանը հավաստել է, որ մարզպետի աշխատակազմը կանի հնարավորը լիազորությունների շրջանակում, միջոցառումը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու նպատակով` առանձնահատուկ կարևորելով բոլոր ծառայությունների համագործակցված աշխատանքը` դեպքերից ու խնդիրներից զերծ մնալու համար։ Զավեն Մանուկյանը նշել է, որ «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը համայնքի համար տարվա ամենամեծ միջոցառումն է լինելու և իրենք ևս ամեն ինչ անում են միջոցառումը բարձր որակով իրականացնելու համար: Լիպարիտ Մարկոսյանը տեղեկացրել է, որ նախաձեռնող խումբը արդեն շրջել է Ախուրյան համայնքի բնակավայրերում և 700-ից ավելի ախուրյանցիների անվճար ուսուցանել են պարը: «Ախուրյան շուրջպար» տոնակատարությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ին, Մարմաշեն վանական համալիրի տարածքում: Շուրջպարին միանալու է 12 տարեկանից բարձր շուրջ 2000 մասնակից՝ պարելով նոր մշակված «Ախուրյան» ավանդական պարը։ Պար ունենալու մտահղացումը Ախուրյանի բնակիչ Մելիք Խաչատրյանինն է եղել, ով գաղափարն իրականացնելու համար դիմել է Լիպարիտ Մարկոսյանին, վերջինս էլ նախաձեռնել է պարի բեմադրության բոլոր հարցերը: Պարը վերամշակել է Հայաստանի ազգային պարարվեստի միության նախագահ, «Բերդ» պարային անսամբլի գեղարվեստական ղեկավար Կարեն Գևորգյանը:
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16