Սեպտեմբերի 28-ը Կատաղության դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կատաղությունը սուր վիրուսային զոոնոզ հիվանդություն է` պոլիէնցեֆալիտին բնորոշ ախտանշաններով: Մարդու մոտ կլինիկական ախտանշանների առկայության դեպքում հիվանդությունն ավարտվում է մահով: Մարդը վարակվում է կատաղությամբ հիվանդ կենդանու կծելուց, վնասված մաշկի, հազվադեպ` շրթունքների, քթի, աչքերի լորձաթաղանթների վրա թքի ընկնելիս, այնուհետև վիրուսը թափանցում է գլխուղեղ և ողնուղեղ` առաջացնելով բորբոքումներ: Կենդանիների հիվանդության գաղտնի շրջանը 14-16 օր է, որից հետո հիվանդ կենդանին դառնում է անհանգիստ, գրգռված, նկատվում է առատ թքարտադրություն, հրաժարվում է խմելուց և ուտելուց, առաջանում են ջղաձգումներ, և կենդանին սատկում է: Կենդանու թուքը 8-10 օր (մինչև հիվանդության արտահայտված ախտանշանների ի հայտ գալը) վարակիչ է: Մարդկանց մոտ հիվանդության գաղտնի շրջանի տևողությունը 10 օրից մինչև 1 տարի և ավելի է։ Համեմատաբար երկար գաղտնի շրջանը հնարավորություն է տալիս բարձր արդյունավետությամբ իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ` վերքի մանրակրկիտ մշակում, կատաղության դեմ պատվաստում` սահմանված դեղաչափերով, և ըստ անհրաժեշտության՝ իմունոգլոբուլինի ներարկում: Առողջապահության նախարարությունը հիշեցնում է՝ մեր երկրում առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44