Այսօր մեկնարկում է Հայաստանի առաջին համազգային «Գիտության շաբաթը»։
Հոկտեմբերի 1-ից 6-ը Ազատության հրապարակում կանցկացվի Գիտության փառատոն, իսկ մարզերում՝ ապակենտրոնացված միջոցառումներ։ «Գիտության շաբաթը» ներառում է բազմաբնույթ միջոցառումներ, որոնք ուղղված են գիտության հանրահռչակմանը և տարբեր հասարակական խմբերի ներգրավմանը։ Այս տարվա միջոցառումների հիմնական թեման՝ «Մոտեցնելով գիտությունը հասարակությանը», ընդգծում է մեր միասնական ջանքերը՝ գիտությունը և տեխնոլոգիաները Հայաստանում դարձնելու առաջնահերթություն և զարգացման հիմնական գործիք։ Միջոցառումների ծրագիրը մշակվել է ոլորտի լավագույն մասնագետների և կազմակերպությունների ներգրավմամբ՝ ապահովելով հարուստ և բազմազան բովանդակություն։ Գիտության փառատոնը, որը կանցկացվի հոկտեմբերի 1-ից 6-ը, ժամը 15:00-ից 21:00-ը, համախմբելու է գիտական ինստիտուտներ, համալսարաններ, կրթական և տեխնոլոգիական համայնքներ և ընկերություններ։ Փառատոնն ունենալու է երեք թեմատիկ բաժին: 1. Հոկտեմբերի 1-2՝ «Գիտությունն ամենուրեք» Այցելուները հնարավորություն կունենան գիտափորձերի, գիտնականների հետ հանդիպումների, ցուցադրությունների ու քննարկումների միջոցով բացահայտելու գիտության տարբեր ոլորտները՝ տիեզերագիտությունից և մարդաբանությունից մինչև մոլեկուլային կենսաբանություն: Նրանց կներկայացվեն նաև գիտության զարգացման ուղիները՝ պարզ մտահաղացումներից մինչև ժամանակակից գիտական սարքավորումներ և տեխնոլոգիաներ, ինչպես նաև Հայաստանում իրականացվող գիտական հետազոտությունները։ 2. Հոկտեմբերի 3-4՝ «Ապագա գիտնականները» Մասնագիտական կողմնորոշում։ Այստեղ երեխաներն ու երիտասարդները կկարողանան իմանալ, թե ինչու դառնալ ֆիզիկոս, քիմիկոս, կենսաբան, մաթեմատիկոս կամ մարդաբան, ինչպես նաև կծանոթանան այլ գիտակարգերի հետ: Մասնակիցները կհանդիպեն գիտնականների հետ, որոնք կպատմեն իրենց ոլորտների առանձնահատկությունների մասին և կօգնեն կողմնորոշվել ապագա մասնագիտական ընտրության հարցում։ 3. Հոկտեմբերի 5-6՝ «Գիտական ֆանտաստիկա. երևակայի՛ր» Գիտական ֆանտաստիկան միշտ էլ ոգեշնչման աղբյուր է եղել գիտնականների համար՝ թույլ տալով երևակայականը դարձնել իրականություն: Այս օրերին փառատոնը նվիրված կլինի գիտական ֆանտաստիկայի աշխարհի ուսումնասիրությանը՝ գրականությունից մինչև կինո, կոմիքսներից մինչև գեղանկարչություն։ Այցելուները կտեսնեն իրենց սիրելի հերոսներին, կլսեն հետաքրքիր պատմություններ և կմասնակցեն տարբեր մրցույթների։ Ազատության հրապարակում անցկացվող միջոցառումների հետ միասին, բոլոր վեց օրերի ընթացքում Գիտության շաբաթվա կենտրոնական տաղավարում տեղի կունենան վարպետաց դասեր, քննարկումներ, դասախոսություններ և սեմինարներ։ Օրակարգին կարելի է ծանոթանալ Գիտության շաբաթվա պաշտոնական կայքում։ Ավելին՝ Գիտության շաբաթը լինելու է նաև ապակենտրոնացված. միջոցառումներ կանցկացվեն Հայաստանի մարզերում՝ մանկապարտեզներում, դպրոցներում և բուհերում՝ նպատակ ունենալով գիտությունը հասանելի դարձնել ավելի լայն լսարանին։ Մանկապարտեզների և դպրոցների համար նախատեսված միջոցառումների փաթեթը ներառում է հետաքրքիր գիտափորձեր, ինժեներական նախագծեր և այլ միջոցառումներ, որոնք կզարգացնեն երեխաների հմտությունները և կխթանեն նրանց հետաքրքրությունը գիտության հանդեպ։ Բուհերի համար մշակված ծրագրերում առանցքային դեր է տրվում միջգիտակարգային համագործակցությանը, որը հնարավորություն կտա ուսանողներին ծանոթանալ գիտության նորագույն ուղղություններին։ Գիտության շաբաթը նախաձեռնել և իրագործում է «Գիտուժ» նախաձեռնությունը։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16