Եվրամիությունը որոշել է դադարեցնել բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի ղեկավարության հետ՝ իր ոչ բարեկամական վերաբերմունքի պատճառով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին լրագրողներին ասել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին։
«Այս տարվա հունիսին՝ մի քանի ամիս առաջ, մենք քննարկում էինք ԵՄ անդամ երկրների հետ, թե ինչպիսին կլինի մեր մոտեցումը Վրաստանի ղեկավարության նկատմամբ, որը, մեր կարծիքով, անբարյացակամ վերաբերմունք ունի ԵՄ-ի նկատմամբ, թե ինչպես կարող ենք հաղթահարել հակաեվրոպական և հակաարևմտյան նարատիվն ու քարոզչությունը, դավադրության տեսությունները և մենք որոշեցինք, որ բարձր մակարդակի հանդիպումներ չենք ունենա Վրաստանի ներկայիս ղեկավարության հետ»,-ասել է Գերչինսկին։
Դիվանագետը հավելել է, որ վերջին ամիսների ընթացքում ոչ իր կողմից է շփում եղել Վրաստանի իշխանությունների, ոչ էլ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների կողմից Բրյուսելի հետ։
ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Վրաստանի հարաբերությունները սկսեցին զգալիորեն վատթարանալ այն բանից հետո, երբ մայիսին այս երկրի խորհրդարանն ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հուլիսի 5-ին հայտարարել է, որ ամռանը նախատեսված «Արժանի գործընկեր» վրաց-ամերիկյան զորավարժությունները անորոշ ժամանակով հետաձգվել են՝ ռազմավարական հարաբերությունների վերանայման պատճառով։
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02