«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրրքրվեց, թե կարիք չկա արդյոք օրենսդրական նորմ մտցնելու, որպեսզի ՄԻ պաշտպանի կողմից ժամկետից շուտ ազատման դիմում ներկայացնելը ԱԺ-ն անպայման լսի:
Նշենք, որ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» և հարակից այլ օրենքների նախագծերի վերաբերյալ կազմակերպել է խորհրդարանական լսումներ:
«Հաշվի առնելով մեր նախորդ երեք ՄԻ պաշտպանների փորձը, բոլորն էլ, ըստ էության, ժամկետը չավարտած հրաժարական տվեցին, ի՞նչ եք կարծում, չարժի դիմումը տալուց հետո, քանի որ ԱԺ-ն է ընտրում, իսկ ՄԻ պաշտպանն ամենաանձեռնմխելի անձն է, անպայման ԱԺ-ն լսի դիմումի պատճառները»,- հարցրեց նա:
Ըստ Սաքունցի՝ կարող է մարդը գրի, թե պատճառն առողջական վիճակն է: «Պետք է դրանով ձևական մոտեցում չցուցաբերվի, գոնե իր իրավունքներին հետամուտ լինի»,- ասաց նա:
Արման Թաթոյանը նշեց, թե հրաժարականի պատճառների հետ կապված մոտեցումը պետք է հասկանալ, թե օրենսդրական նախագծում ինչպես ձևակերպել: «Քննարկենք, տեսնենք միջազգային փորձն ինչպիսին է»,- ասաց նա:
Հարցի շարունակությունը տվեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն՝ արդեն արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանին, թե պաշտպանի գործունեությանը խոչընդոտ են արդյոք պաշտոնյանների խիստ գնահատականները: «Եթե պաշտոնյան խոչընդոտում է, դա ինքնուրույն է արվո՞ւմ»,- հարցրեց նա:
Փոխնախարարն ասաց, թե չի կարծում, որ ՄԻ գործունեությանը գնահատական տալն ակտիվ խոչընդոտման եղանակ է: «Իսկ կոնկրետ պաշտոնյաների ֆիզիկական խոչընդոտումը պատասխանատվության կենթարկվի, դա ամրագրված է»,- ասաց նա:
Իսկ թե եղել է նման դեպք, պատասխանեց, թե նախարարությունը վարույթ իրականացնող մարմին չէ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47