«Փաստ» օրաթերթը գրում է.
«Առողջապահության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 20172020 թվականների ծրագրի մասին» օրենքում, մասնավորաբար՝ առաջարկվում է մասնավորեցման ծրագրից հանել «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերությունը: Նշվում է, որ 2017թ.-ին «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲԸ-ն կառավարության որոշմամբ առողջապահության նախարարության ենթակայությունից տեղափոխվեց պետական գույքի կառավարման ենթակայության ներքո: 2017 թ.ից մինչ այժմ բժշկական կենտրոնում չի կատարվել ոչ մի ներդրում՝ սարքավորումները ամբողջությամբ գտնվում են մաշված վիճակում, չի գնվել ոչ մի նոր սարքավորում: Եղած սարքավորումները բժշկական կենտրոնն իր սուղ միջոցներով վերանորոգում է և շահագործում: Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա լավագույնները հեռացել են և հեռանում են՝ պատճառաբանելով, որ բժշկական կենտրոնը վաճառվում է և ապագա չեն տեսնում: Հետևաբար՝ բժշկական կենտրոնը մասնավորեցման ցանկից հանելը և առողջապահության նախարարություն տեղափոխելը հնարավորություն կտա պահպանել և զարգացնել կենտրոնի աշխատանքները: Արդյունքում մշակվել է այս նախագիծը: Պետական բյուջեի միջոցների հաշվին առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ում իրականացվում են վերակառուցման, առանձին կցակառույցների կառուցման աշխատանքներ: Այդ իսկ պատճառով բժշկական կազմակերպությունը ներկայումս տեղակայված է «Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի Բաբաջանյան 21 հասցեում գտնվող մասնաշենքում՝ վարձակալական հիմունքներով: Ընդ որում, Բժշկական կազմակերպության ֆինանսական վատթար վիճակից ելնելով, ՀՀ պետական բյուջեից բժշկական կենտրոնին հատկացվում է 13,700.0 հազ դրամ վարձավճար փոխհատուցելու նպատակով: Բացի այդ զբաղեցրած մասնաշենքը հարմարեցված չէ Բժշկական կենտրոնի կարիքներին՝ գործունեության տեսակի առանձնահատկությունից ելնելով, ինչպես նաև մասնաշենքը կարիք ունի վերանորոգման: Մինչդեռ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում» առկա բաժանմունքները համապատասխանում են «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» ծավալման և բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պայմաններով: Հետևաբար, նախատեսվում է «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնը» առողջապահության նախարարությանը հանձնելուց հետո այնտեղ տեղակայել «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34