«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ արդարադատության նախարարի հավակնորդ Արփի Դավոյանը երեկվանից ցնծության մեջ է, ասում են՝ նրա գլխավոր մրցակից Սիսակ Գաբրիելյանը հրաժարվել է առաջարկից եւ իրեն առաջադրել ցանկացող Ալեն Սիմոնյանին հայտնել, որ բացարկ է ներկայացնելու` չի ուզում լքել խորհրդարանը: Այնպես որ, թեկնածուները մնացել են Արփի Դավոյանը, որի կարծիքով՝ ինքը վայելում է ՔՊ վարչության մեծամասնության քվեն, եւ Արուսյակ Ջուլհակյանը, որին եւս համոզել են, որ համաձայնի իր թեկնածության առաջադրմանը։ Նախարարի պաշտոնի ավելի մեծ դեգրադացիա դժվար է պատկերացնել` Վահե Ստեփանյան, Դավիթ Հարությունյան, Արփինե Հովհաննիսյան, Մարատ Ալեքսանյան նախարարներից հետո ՔՊ-ական այս կանայք: Գրել էինք, որ նախորդ նիստին Վահագն Ալեքսանյանն Արուսյակ Ջուլհակյանի թեկնածությունն էր առաջադրել, բայց, ՔՊ-ականների ասելով, Արուսյակը խանդավառված չէ գործադիր տեղափոխվելու հեռանկարից։ Ամենայն հավանականությամբ, այսօր երեկոյան՝ ՔՊ վարչության նիստում կընտրեն նախարարի թեկնածուին, եթե, իհարկե, Փաշինյանը վերադառնա Մոսկվայից եւ վարչության նիստ անցկացնի: Բնականաբար, , իսկ Փաշինյանն էլ խանդավառված չէ Արփի Դավոյանի թեկնածությամբ, եւ հնարավոր է վարչությունը որոշի, որ փակ քվեարկությամբ մերժելու են նրան։ Վերնախավի տրամադրություններին հակառակ, Դավոյանը գիշերուզօր պատրաստվում է «քննությանը», անգամ նախարարության ռազմավարություն, տեսլական է պատրաստվում ներկայացնել կուսակիցներին, թե ինչպես է ղեկավարելու ոլորտը։ Ոլորտ, որի ղեկավարի տակ հիմնավոր փորեց, հասավ նրա պաշտոնանկությանը եւ հիմա պատրաստվում է նրա տեղը նստել»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16