«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում նոր կռվի թիրախ է հայտնվել: «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան, որ ՔՊ-ականները կուլիսային խոսակցություններում դժգոհում են, թե վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը մեծ տեղ է տալիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը, փաստացի, թանգարաններում կամ մշակութային այլ վայրերում լուրջ դեմքով շրջելուց եւ Փաշինյանի ուղարկած փաստաթղթերը դակելուց զատ՝ որեւէ այլ գործառույթ չի կատարում: ՔՊ-ականներին զայրացրել է Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի այս մտերմությունը: Ինչպես իշխանականներն են վրդովված պատմում մասնավոր զրույցներում՝ Նիկոլ Փաշինյանը ոչ հրապարակային, առանձին հանդիպումներ է ունենում նախագահի հետ, նրա հետ կարեւոր հարցեր քննարկում, հաճախ նաեւ խորհրդատվության համար է դիմում Խաչատուրյանին, սակայն իր հարազատ խմբակցությանը վերաբերվում է որպես հավաքական անկարողների: Կարճ ասած՝ ակնհայտ ցույց է տալիս թիմակիցներին, որ որքան էլ դժգոհեն Խաչատուրյանից, միեւնույնն է՝ չի հեռացնելու նրան: ՔՊ-ականները այս մտերմությունը պայմանավորում են նրանով, որ Վահագն Խաչատուրյանը, թեեւ թղթով իշխող կուսակցության անդամ չէ, բայց ողնուծուծով ՔՊ-ական է, ու Փաշինյանի ասածը նրա համար սուրբ օրենք է, որից շեղվել չի կարելի: Վահագն Խաչատուրյանը երկրում կատարվող կարեւորագույն իրադարձությունների վերաբերյալ չունի սեփական տեսակետը, շարժվում է այնպես, ինչպես Փաշինյանը կասի, եւ առանց երկմտելու ու բովանդակության մեջ խորանալու՝ դակում է կառավարությունից իրեն ուղարկված ցանկացած փաստաթուղթ՝ կլինի դա նոր նշանակում, պաշտոնանկություն թե միջազգային որեւէ կարեւոր փաստաթուղթ: ՔՊ-ականները Փաշինյանի եւ Վահագն Խաչատուրյանի այս մերձեցումը պայմանավորում են նաեւ նրանով, որ վերջինս միանգամից երես թեքեց իր նախկին թիմից՝ ՀԱԿ-ից, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից եւ հոգով-սրտով նվիրվեց Նիկոլ Փաշինյանին»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34