«Փաստ» օրաթերթը գրում է.
«Թե ինչ է կատարվում Թուրքիայում ու Ադրբեջանում, թե ինչ գաղափարախոսություն է հետևողականորեն իրականացվում այդ երկրներում, ընդ որում՝ ոչ միայն մեզ հետ կապված, պակաս էական չէ, քան այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանի ներսում: Բավական է հետևել «Ալֆա Նյուզի» մեր գործընկերների «Իրական Թուրքիա» նախագծի շրջանակում մատուցված թուրքադրբեջանական մեդիատիրույթի հիմնական ասուխոսի հերթական չափաբաժնին, կարելի է որոշակի եզրահանգումների գալ: Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում հիմնական քաղաքական հարցերից մեկը Էրդողանի վերջին ելույթն էր, որտեղ նա «մերկացրեց» սիոնիստական ծրագրերը՝ հայտարարելով, որ Նեթանյահուի ռեժիմը Պաղեստինից ու Լիբանանից հետո հարվածելու է Թուրքիային: Ըստ որում, Թուրքիայում որոշակի շրջանակներ դա լուրջ վտանգ են համարում՝ նկատի ունենալով քրդական ապստամբներին Իսրայելի կողմից ռազմական ու տեխնիկական օգնության հնարավորությունները: Չի կարելի նաև բացառել, որ այդպիսով Թուրքիան ընդամենը հող է նախապատրաստում՝ Իսրայելի վրա նախահարձակ լինելու համար: Չնայած այդ ամբողջ հռետորաբանությանը, չմոռանանք, որ Թուրքիան ու Իսրայելը բավականին աշխույժ առևտրատնտեսական գործընկերության մեջ են: Նավթը չնայած բուրում է, բայց խիստ շահավետ է, որ Թուրքիան ու Իսրայելը այդ գործարքները մի կողմ դնեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա առանձնապես ուշադրություն գրավեց երկու հանգամանք: Առաջինը՝ Ալիևի հոխորտանքն էր... ԱՄՆ-ին՝ Միացյալ Նահանգների հայամետ գործիչների կողմից պատրաստված հայտարարության վերաբերյալ: Ալիևը ԱՄՆ վարչակազմին երախտամոռ է անվանում՝ հիշեցնելով, որ երբ նրանց պետք էր, Աֆղանստան զենք ու տեխնիկա փոխադրում էին Ադրբեջանով ու ադրբեջանական իշխանության օգնությամբ: Ճիշտ է, Ալիևն էլ «մոռանում» է, որ իր կլանը դրանից ահռելի ֆինանսական ու քաղաքական կապիտալ էր ստանում, չհաշված՝ Աֆղանստանից թմրանյութերի էքսկլ յուզիվ «արտահանումը»: Ցեղասպանական ոճրագործություններ ու այլևայլ հակամարդկային դրսևորումներ ունեցած Ալիևը հայերին մեղադրում է... վանդալիզմի մեջ: Արդեն լրիվ բացեիբաց Փաշինյանի «կիրթ» գործընկերը խոսում է ադրբեջանցիների՝ «Արևմտյան Ադրբեջան», այն է՝ Հայաստան վերադառնալու, Սյունիքը, Սևանը (ոչ միայն) զավթելու մասին: Իսկ ի՞նչ կա Հայաստանում: Իսկ Հայաստանում փառատոններ են ու... հեծանիվ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16