ՀՀ պետական պահպանության ծառայության նոր շենքի կառուցումը հետաձգվում է, որի շնորհիվ 2024 թվականի պետական բյուջեի ծախսերը կնվազեն 17 մլն 477 հազար դրամով: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2021-ին պայմանագիր է կնքվել, որով պետք է ՀՀ պետական պահպանության ծառայության վարչական շենքին կից օժանդակ կառույցի վերնահարկում շինարարական աշխատանքներ իրականացվեն: ՊՊԾ-ին 2022-ի պետական բյուջեով վերոնշյալ աշխատանքների կատարման համար հատկացվել է 67 մլն 744 հազար դրամ, սակայն, կապալառուի կողմից աշխատանքներն ավարտին չհասցնելու պատճառով, այս գումարից 32 մլն 561 հազար 900 դրամ հետ է վերադարձվել պետական բյուջե: 2023-ին եւս աշխատանքները չեն ավարտվել, եւ 13 մլն 300 հազար դրամ կրկին վերադարձվել է բյուջե: Այդ աշխատանքներն ավարտվել են միայն 2024-ի փետրվարին, սակայն 2024-ի բյուջեով ֆինանսական միջոցներ նախատեսված չեն եղել: Կատարված աշխատանքների դիմաց վճարումներն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է 13,3 մլն դրամ: Բացի այդ, ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 15 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով կատարված ընդերքի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ ընդերքում առկա է կավանյութի մեծ չափաքանակ (մինչև 30 մետր խորությամբ), ինչը բարդացնում է շինարարական աշխատանքները, քանի որ կավի պարունակությամբ ընդերքի դեպքում առկա է շինությունների հիմքի տեղաշարժի վտանգ: ՊՊԾ-ին 2024թ. պետական բյուջեով տրամադրվել է 30,7 մլն դրամ՝ վերոնշյալ հասցեից փոքր հեռավորության վրա տեղակայված և ՊՊԾ-ի հաշվեկշռում գտնվող Նուբարաշեն 9 հասցեում աշխատանքների իրականացման համար: Սակայն պարզ է դարձել, որ այդ հասցեում ևս ընդերքը պարունակում է մեծ քանակությամբ կավ, ուստի որոշում է կայացվել՝ ժամանակավորապես հետաձգել Նուբարաշեն 9 հասցեում նախատեսված շինարարական աշխատանքները: Շինարարության իրականացման վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի հետագայում՝ հիմք ընդունելով Նուբարաշեն 15 հասցեում իրականացվող շինարարության փորձը: Ելնելով այդ հանգամանքից՝ այս նախագծով առաջարկվում է 2024թ. պետական բյուջեով ՊՊԾ-ին տրամադրված 30 մլն 781 հազար դրամի մի մասն ուղղել վերոնշյալ խնդիրների լուծմանն, իսկ մնացած գումարը հետ վերադարձնել պետական բյուջե: Միևնույն ժամանակ, նախագծանախահաշվային և շինարարական աշխատանքների ֆինանսավորման հարցն առաջարկում ենք քննարկել 2025թ. Բյուջեի քննարկման ժամանակ:
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
10:13
00:00
21:32
20:20
12:06
11:33
11:00
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03