Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է պատգամավոր Արփի Դավոյանի թեկնածությունն արդարադատության նախարարի պաշտոնում: Իսկ ինչ է տեղի ունեցել ՔՊ-ում, լավատեղյակ աղբյուրներն ուշագրավ մանրամասներ են պատմում: Իրականում, որքան էլ վերջին օրերին մի շարք հանրային դեմքեր, բառիս բուն իմաստով, ղժժում էին Արփի Դավոյանի նախարար նշանակվելու հավանականության վրա, ՔՊ-ում շատերը պաշտպանում եւ սատարում էին նրան: Համենայնդեպս, մինչեւ այն պահը, երբ, ըստ որոշ շշուկների, Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չի պնդել, որ նախարար պետք է նշանակվի իր ընկերուհին՝ մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Բայց բանն այն է, որ Ջուլհակյանն ունի տնտեսագիտական կրթություն, իսկ իրավաբանության հետ կապ ունի այնքանով, որ մի քանի դասընթացի է մասնակցել ու դարձել իրավաբան ու իրավապաշտպան՝ սորոսական տարբեր կազմակերպություններում: Հետեւապես, նրան նշանակելը լրիվ անտրամաբանական կլիներ, իսկ չնշանակելը՝ վտանգավոր: Այո՛, վտանգավոր էր աթոռի համար մրցակցության մեջ դնել Ջուլհակյանին եւ Դավոյանին, որովհետեւ Դավոյանի նշանակվելու դեպքում՝ գուցե Ջուլհակյանը սկսեր «երգել»: Չար լեզուներն ասում են, թե նույն Ջուլհակյանը լուրջ տեղեկատվության է տիրապետում Փաշինյանների ընտանիքի վերաբերյալ, ընդհուպ ինչ-ինչ կանխիկ ֆինանսների շրջանառության: Այնպես որ, Ջուլհակյանին չնեղացնելը Փաշինյանի ընտանիքում չգրված օրենք է: Դրա համար էլ ՔՊ վարչությունը երեկ ընտրեց այն տարբերակը, որով, ինչպես ասում են՝ «ոչ շիշը վառվի, ո՛չ` քյաբաբը»: Արդյունքում ո՛չ Դավոյան Արփին կնստի արդարադատության նախարարի աթոռին, ո՛չ էլ Ջուլհակյան Արուսյակ»: Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16