Օղի նախընտրող տղամարդը կասկածամիտ է: Նա կարող է չմտածված քայլեր անել, ցած նետվել կամրջից կամ գնել խանութի բոլոր ծաղիկները՝ միայն լավ տպավորություն թողնելու համար: Նման տղամարդը դյուրությամբ սիրահարվում է առաջին հայացքից եւ ամբողջ կյանքի համար, իսկ հետո նույնքան հեշտությամբ եւ արագորեն մոռանում է իր զգացմունքների մասին:
Վիսկիի սիրահարներն ավանդաբար ուժեղ անհատներ են համարվում, որոնք հստակ քայլերով շարժվում են դեպի առաջադրած նպատակները: Չնայած չի բացառվում, որ տղամարդը պարզապես ցանկանում է «հարմարվել» այդ կարծրատիպին:
Իրավիճակը նույնն է կոնյակի պարագայում. այն տղամարդու խմիչք է, որը խոսում է ուժեղ բնավորության եւ ինքնավստահության, որոշումներ կայացնելու վճռականության մասին:
Կոկտեյլներ նախընտրող տղամարդը մշտական չէ: Արագորեն փոխում է ընկերուհիներին, ընկերներին, հետաքրքրությունները եւ այն: Իսկ եթե նման տղամարդը նաեւ նախընտրում է «Արյունոտ Մերի» կամ «Բալթիմոր», հարկավոր է ավելի ուշադիր լինել:
Եթե տղամարդն անտարբեր է ալկոհոլի հանդեպ եւ նախընտրում է «առողջ ըմպելիքները»՝ գազավորված ջուր, հյութեր կամ թեյ, ձեր առջեւ տղամարդ է, որը գիտի, թե ինչ է ուզում եւ չի տրվում սադրանքներին: Բայց եթե տղամարդը կտրականապես չի ընդունում ալկոհոլն ու մշտապես ցուցադրում է բացասական վերաբերմունքը, սա, ամենայն հավանականությամբ, նշանակում է, որ նա անցյալում խնդիրներ է ունեցել ալկոհոլի հետ կապված կամ ինչ-որ բան այն չէ առողջության հետ:
Գարեջուր սիրող տղամարդը մեծահոգի մարդ է, ընկերների հոգին: Նա ապրում է հանուն ընկերների եւ ընկերների համար, ցանկացած դժվարին իրավիճակում դրական կողմեր է գտնում եւ դասեր քաղում: Չնայած նրանց կյանքում այդ նույն ընկերները կարող են մեծ դեր խաղալ, ինչը կարող է դուր չգալ սիրած կնոջը:
Եթե տղամարդը գինի է նախընտրում, միաժամանակ, հասկանում է գինիներից, նշանակում է՝ ձեր առջեւ էսթետ է, որը կարողանում է տարբերակել առաջնահերթություններն ու վայելել կյանքը: Մյուս կողմից՝ հաճախ նա կարող է շատ մեծ կարծիք ունենալ իր մասին, նուրբ էության հետեւում կարող է շարքային դատարկություն թաքնված լինել:
Շամպայնի երկրպագուներն ամեն ինչում արդյունավետություն են սիրում, բայց առանձնանում են մակերեսայնությամբ եւ «հանդիսատեսի համար խաղալով»: Նրանք, միաժամանակ, կենսուրախ են, նման մարդու հետ հաստատ չես տխրի:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03