Մոսկվայի քաղաքային դատարանը մեղմել է ՌԴ Քննչական կոմիտեի նախկին քննիչ Լևոն Աղաջանյանի պատիժը, որը մեղավոր էր ճանաչվել «Մոսկվա-Սիթի» բիզնես կենտրոնում տեղի ունեցած հրաձգության գործով ապացույցները կեղծելու մեջ, ասվում է դատարանի որոշման տեքստում, որը ներկայացրել է ՏԱՍՍ-ը։ «Պատիժների մասնակի համադրմամբ, Աղաջանյանին 10 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման պատիժ նշանակել՝ ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում այն կրելու համար՝ երեք տարով զրկել նրան իշխանության ներկայացուցչի գործառույթների իրականացմանն առնչվող մարմիններում քաղաքացիական ծառայության և տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից, ինչպես նաև զրկել արդարադատության մայորի հատուկ կոչումից»,- ասված է փաստաթղթի տեքստում։ Աղաջանյանը մեղավոր է ճանաչվել ՌԴ ՔՕ հոդված 299-ով (անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելը) և ՌԴ ՔՕ հոդված 303-ով (ապացույցների կեղծում): Զամոսկվորեցկիի դատարանը նրան դատապարտել էր 11 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի որոշմամբ նախկին քննիչի դեմ քաղաքացիական հայցը բավարարվել էր, դատարանը պարտավորեցրել էր նրան որպես վնասի փոխհատուցում վճարել 7 մլն ռուբլի։
Մոսկվայի քաղաքային դատարանը բեկանել է այս որոշումը և գործը տեղափոխել քաղաքացիական դատավարական քննություն։ ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, Աղաջանյանը 2019 թվականի փետրվարին ազատվել է ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի գլխավոր քննչական վարչության քննիչի պաշտոնից, որից հետո զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։ Նրա հակաիրավական գործողությունների փաստը բացահայտել են ՌԴ Քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի քննիչները «Մոսկվա-Սիթի» կենտրոնի «Օկո» աշտարակում 2017 թ․-ին տեղի ունեցած փոխհրաձգության մասին քրեական գործի վերաքննության ընթացքում։ Այս գործով նախաքննությունը վարել էր Աղաջանյանը։ ՌԴ Քննչական կոմիտեն գտնում է, որ հետաքննության ընթացքում նա կեղծել է քննչական գործողությունների որոշ արձանագրություններ և քրեական գործով իրեղեն ապացույցներ՝ հանցագործության մեջ գործով ներգրավված անձանց դերը նվազեցնելու նպատակով։ Բացի այդ, նա ապօրինի քրեական պատասխանատվության է ենթարկել երեք քաղաքացու, որոնց նկատմամբ այժմ քրեական հետապնդումը դադարեցվել է։ «Օկո» աշտարակում փոխհրաձգությունը տեղի է ունեցել 2017 թվականի նոյեմբերի 17-ի երեկոյան։ Դրան մասնակցել են գործարար Գավրիիլ Յուշվաևի անվտանգության աշխատակիցները և անվտանգության մասնավոր ընկերության աշխատակիցները։ Բախումների արդյունքում տուժել է յոթ մարդ, այդ թվում՝ Ռոսգվարդիայի «Օխրանա»-ի երկու աշխատակից, որոնք փորձել են բաժանել հակամարտող կողմերին։ Այդ իրադարձությունների միայն երկու մասնակից է հայտնվել դատարանի առաջ՝ Էլդար Համիդովը և Մահոմեդ Իսմայիլովը։ Նրանք դատապարտվել են համապատասխանաբար 16 և 15 տարվա ազատազրկման։ Մոսկվայի քաղաքային դատարանն այս որոշումն օրինական է ճանաչել։
10:29
09:44
09:17
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03