Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է․
«Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին: Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և շնորհավորել Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Հանրապետության գլխավոր դատախազը բարձր է գնահատել Դեսպանության հետ փոխգործակցությունն ու այդ համատեքստում, որպես լավագույն օրինակ, ընդգծել Դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացի իրականացումը: Հաշվի առնելով վերոնշյալ վերապատրաստման դրական արդյունքները՝ Աննա Վարդապետյանն ու Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերն ազդարարել են նոր դասընթացի մեկնարկի մասին, որին մասնակցելու են ՀՀ-ում գործող բոլոր դատախազները և որն ուղղված է լինելու դատական նիստերի դահլիճում հաղորդակցման և կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտությունների կատարելագործմանը: Շուրջ 400 դատախազի համար նախատեսված դասընթացը կմեկնարկի 2024 թվականի նոյեմբերին և կավարտվի 2025 թվականի ապրիլին: Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն ու Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վերահաստատել են մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու իրենց պատրաստակամությունը»:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44