ՄԱԿ-ի գրասենյակին, արտգործնախարարությանն ու երեք դեսպանատներին՝ ԱՄՆ, Ֆրանսիա և ՌԴ, հանձնված նամակներից դեռևս արձագանք չունենք. Aysor.am-ին տեղեկացրեց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը, որը նույնպես մասնակցում էր հոկտեմբերի 11-ին Բաքվի բանտերում պահվող Արցախի նախկին ղեկավարներին ու մյուս հայերին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիային։
Ալավերդյանը նշեց՝ ակնկալում են, որ շաբաթվա վերջում, գուցե, լինեի իրենց պահանջների արձագանքը։
«Մենք իրենցից ակնկալում ենք, որ կլինի նեյտրալ արձագանք, որ «ստացանք և հաշվի կառնենք», և բուն ակնկալիքը կտեսնենք արդեն COP29-ին, թե ինչ մակարդակի ներկայացուցիչներ կուղարկեն այդ պետություններն Ադրբեջան»,-ասաց նա։
Ըստ մեր զրուցակից, արդեն իսկ կան որոշակի արձագանքեր, ինչպես, օրինակ՝ միջազգային որոշ խոշոր բանկերից հայտարարել են, որ բանկերի ղեկավարները չեն գնալու, գնալու են երկրորդ կամ երրորդ աստիճանի վրա գտնվող ղեկավարները։ Բացի այդ, ԱՄՆ շուրջ 60 կոնգրեսականներ դիմել են Բլինքենին՝ ստիպելու Բաքվին COP29-ին ընդառաջ ազատ արձակել հայ գերիներին և բոլոր քաղբանտարկյալներին, Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են նոր բանաձևեր, որոնք դատապարտում են Բաքվի ռեժիմի ապօրինի գործողությունները և կոչ անում ազատ արձակել հայ գերիներին:
Լարիսա Ալավերդյանը նշեց, որ իրենց ակնկալիքը ոչ այդքան նրանցից է, ում նամակներ են հանձնել, այլ ավելի շատ ՀՀ հասարակությունից, թե ինչքանով կարթնանան։ «Օրինակ, ես ուսանողներին հարցնում եմ՝ ինչ-որ քայլեր արե՞լ են անօրինական պահվող իրենց հայրենակիցներին ազատ արձակելու պահանջով, ասում են՝ ոչ, չեն դիմել։ Դա ապշելու բան է, դա բոլորի բարոյական պարտականությունն է՝ բոլոր հնարավոր միջոցներին դիմել՝ հարցը բարձրացնելու համար»,-ասաց նա։
Ալավերդյանի խոսքով, ամենից մեծ սպասելիքը Ֆրանսիայից է, քանի որ միակ երկիրն է, որ ճանարչել է ԼՂ անկախությունը։
Շարունակությունը՝ Aysor.am-ում
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
12:22
12:03
11:45
11:32
11:13
10:52
10:35
10:35
10:14
09:53
09:38
09:27
09:13
09:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02