«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է.
«ArmLur.am-ին որոշ մանրամասներ հայտնի դարձան երեկ ԱԺ դահլիճում գրանցված սկանդալից. Քյարամյանին սադրեցին, Անդրանիկ Քոչարյանը չսաստեց, շարունակեց պրովոկացիան: Պարզվում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը, երբ ելույթ էր ունենում ԱԺ ամբիոնից, պատգամավոր Արփի Դավոյանի օգնականը, որը նստած էր պատգամավորի կողքին, (անհասկանալի է` ինչու) Քյարամյանի հասցեին ռեպլիկ է արել թե` «համբալի «կուռաժիտ» լինելը նայեք»: Այս տհաճ արտահայտությունը լսելի է եղել ոչ միայն Քյարամյանի, այլև դահլիճում նստածների համար: Ի պատասխան` Քյարամյանն ԱԺ ամբիոնից նետեց` «Բան ասեցի՞ք, սև շորերով պատգամավոր…. Ձեր մասին է խոսքը, բա՞ն ասեցիք»։ Երբ պատգամավորն ու օգնականը վստահեցրին, թե ոչ ոք ոչ մի բան չի ասել, Քյարամյանը շարունակեց ելույթը: Բայց ակնհայտ էր, որ Արգիշտի Քյարամյանը չէր ճանաչում, թե ով էր իր ելույթի ժամանակ տհաճ ռեպլիկ արած անձը, և որ «սև շորերովը» պատգամավոր չէր: Իսկ մեծ հաշվով պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ առաջին դեմքերով ուժային կառույցներին ԱԺ տանելը և խորհրդարանական քննարկում կազմակերպելը դարձավ բոլոր իրավապահների համար խայտառակության և ամոթի օր: Ե՛վ ՆԳ նախարարը, և՛ գլխավոր դատախազը, և՛ Քննչական ծառայությունների ղեկավարներն ու այլք հանրային դաշտում խայտառակվեցին: Շահեցին Անդրանիկ Քոչարյանն ու նրա փոքրաթիվ աջակիցները խմբակցությունից, ովքեր «հերոսական» հարցեր տվեցին ուժայինների ղեկավարներին»։ Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
11:00 25.10.25
10:33 25.10.25
11:38 25.10.25
12:22 24.10.25
12:05 24.10.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01