Անցած գիշեր՝ ժամը 1.29-ին, ՆԳՆ ոստիկանության Արարատի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Վեդի» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը դանակահարության կանչով մեկնել է Նոր Ուղի, որտեղ արձանագրել է նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սերոբ Ստեփանյանի մահը:
Ոստիկանությունից հայտնում են, որ ահազանգով մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը և պարեկային կարգախումբը ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 1-ի սահմաններում գյուղի Թումանյան փողոցի հասցեներից մեկում կենցաղային հարցի շուրջ ծագած վեճի ժամանակ Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Սերոբ Ստեփանյանի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կենսաբանական մահ, ինչպես նաև մարմնական վնասվածք է պատճառել նրա 37-ամյա եղբորը:
Ոստիկանության Արարատի բաժնի, մարզային վարչության և պարեկային ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում 46-ամյա տղամարդը ժամը 2.35-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը:
Փոքր Վեդի գյուղի բնակիչ 46-ամյա տղամարդը, կազմված փաստաթղթերը և հանցագործության գործիքը ներկայացվել են Վեդիի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55