ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն այցելել է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա՝ ծանոթանալու վերջինիս գործունեությանը, ընթացիկ ծրագրերին և ապագա պլաններին, քննարկելու համագործակցության հնարավորությունները: Նախարարը «Բազումք»-ի համահիմնադիրներ Հայկ Մարտիրոսյանի և Ավետիք Գրիգորյանի հետ շրջել է լաբորատորիայի տարածքով, ծանոթացել արբանյակային կապի վերգետնյա կայանքին, եղել թռիչքի կառավարման սենյակում, փոքր արբանյակների մշակման լաբորատորիայում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։ Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել լաբորատորիայի պատմությունը, գործունեությունը, ընթացիկ ծրագրերն ու հեռահար նպատակները։ Անդրադարձ է կատարվել լաբորատորիայի առաջին առաքելության՝ «Հայասաթ-1»-ին և հետագա առաքելությունների հետ կապված երկարաժամկետ պլաններին: Քննարկվել է Հայաստանի համար արբանյակների միջոցով Երկրի հեռազննման կարևորությունը: Նախարարին ներկայացվել է նաև նոր տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող DeepSat ստարտափը՝ կենտրոնացած VLEO (գերցածր Երկրային ուղեծիր) տեխնոլգիաների վրա: Ստարտափի համահիմնադիրներ Դավիթ Բաղդասարյանը, Ներսես Օհանյանը և Հայկ Մարտիրոսյանը հանգամանալից ներկայացրել են DeepSat-ի գործունեությունը, տեսլականն ու լուծումները: Այս համատեքստում ընկերությունից նշել են Հայաստանի տիեզերական ռազմավարության մեջ VLEO-ն ընդգծելու կարևորության մասին: Մխիթար Հայրապետյանը կարևորել է «Բազումք»-ի գործունեությունը Հայաստանի համար, պետություն-մասնավոր համագործակցությունը՝ ուղղված տեխնոլոգիաների ու նորարարության զարգացմանն ու առաջընթացին։ Նախարարը նշել է, որ տիեզերական գործունեության զարգացումը Հայաստանի համար կարևոր ուղղություններից է: Ձեռք է բերվել նաև պայմանավորվածություն համագործակցելու տիեզերական ոլորտի ռազմավարության վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ ունենալու ուղղությամբ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01