10 դեռահասից 1-ը պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկողության ներքո պահելու համար, և այդ միտումը Հայաստանում աճում է։
ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նոր տվյալները փաստում են դեռահասների շրջանում սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործման կտրուկ աճի մասին, ընդ որում Եվրոպական տարածաշրջանում միջին ցուցանիշները 7%-ից (2018 թ․) հասել են 11%-ի (2022 թ․):
Հայաստանյան տվյալներն արտացոլում են միևնույն միտումը․ ամենաբարձր աճը գրանցվել է աղջիկների շրջանում, որոնք եռապատկել են սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը՝ հասնելով 13%-ի՝ նախկինում գրանցված 4%-ի համեմատ։ Տղաների շրջանում արձանագրված ցուցանիշը 12% է՝ նախկին 6%-ի համեմատ։
ԱՀԿ հայաստանյան գրասենյակի փոխանցմամբ, այս ցուցանիշները մտահոգություններ են առաջացնում այն մասին, թե ինչպես են Հայաստանում և ընդհանրապես Եվրոպայում թվային տեխնոլոգիաներն ազդում երիտասարդության հոգեկան առողջության և բարեկեցության վրա: Այս տվյալները վերցված են Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտությունից (HBSC), որը 2022 թ․ անցկացվել է 11, 13 և 15 տարեկան գրեթե 280,000 երիտասարդների շրջանում, որոնք ապրում են 44 երկրներում և տարածաշրջաններում՝ ընդգրկելով Եվրոպան, Կենտրոնական Ասիան և Կանադան:
Հայաստանին վերաբերող առանցքային տվյալներից են.
• Տղաների 10%-ը և աղջիկների 13%-ը նշել են, որ պայքարում են սոցիալական մեդիայի օգտագործումը վերահսկելու համար, և այն արդեն իսկ հանգեցրել է բացասական հետևանքների:
• Դեռահասների 44%-ը (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 49%) ընկերների հետ մշտական կապի մեջ է առցանց:
Եվրոպական տարածաշրջանին վերաբերող առանցքային տվյալներից են.
• 10 դեռահասից ավելի քան մեկը (11%) դրսևորել է սոցցանցային խնդրահարույց վարքագծի նշաններ, և հայտնել է, որ պայքարում է սոցցանցերի օգտագործումը վերահսկելու համար ու զգում է դրանց բացասական հետևանքները: Աղջիկների շրջանում գրանցվել է սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործման ավելի բարձր ցուցանիշ, քան՝ տղաների (13%՝ 9%-ի համեմատ):
• Երիտասարդների ավելի քան մեկ երրորդը (36%) հայտնել է ընկերների հետ առցանց մշտական կապի մեջ լինելու մասին (ամենաբարձր ցուցանիշը 15-ամյա աղջիկների շրջանում է՝ 44%):
Զեկույցը սահմանում է սոցիալական մեդիայի խնդրահարույց օգտագործումը որպես կախվածության ռիսկ պարունակող հետևյալ նշանները դրսևորող վարքագիծ՝
• սոցցանցերի օգտագործումը վերահսկելու անկարողություն
• սոցցանցերի չօգտագործման հետևանքով առաջացող «զրկանքի համախտանիշ»
• գործունեության այլ տեսակների անտեսում՝ հօգուտ սոցիալական ցանցերի
• առօրյա կյանքում բացասական հետևանքների հետ առերեսում՝ սոցցանցերի չափից ավելի օգտագործման պատճառով։
Սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճի հետևանքները
Դեռահասների շրջանում սոցցանցերի խնդրահարույց օգտագործման աճը էական մտահոգություններ է առաջացնում՝ երիտասարդների շրջանում դրանց հնարավոր ազդեցությունների վերաբերյալ: Նախորդ հետազոտության համաձայն՝ սոցցանցային խնդրահարույց վարքագիծ դրսևորող օգտատերերը նաև հայտնել են իրենց հոգեկան և սոցիալական բարեկեցության մակարդակի նվազման և կախվածություն առաջացնող նյութերի օգտագործման ավելի բարձր մակարդակի մասին՝ ի համեմատ նման վարք չդրսևորողների և ոչ օգտատերերի հետ: Այս միտումը, եթե շարունակվի, կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ դեռահասների զարգացման և երկարաժամկետ առողջության վրա: Ավելին, սոցիալական ցանցերի խնդրահարույց օգտագործումը կապված է քնի պակասի և ուշ քնելու հետ, ինչը կարող է ազդել դեռահասների ընդհանուր առողջության և ուսումնական առաջադիմության վրա:
21:48
20:31
20:03
19:22
19:11
18:22
18:03
16:09
15:59
15:57
15:09
14:24
14:04
12:16
11:48
11:37
11:22
11:09
10:47
10:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03