Հոկտեմբերի 14-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց հաղորդում, որ Իսակովի պողոտայից Արգավանդի խաչմերուկ տանող ճանապարհին դանակահարված քաղաքացի կա: Հաջորդ հաղորդումը շտապօգնությունից էր. Հայտնում էին, որ արձանագրել են դանակահարված տղամարդու մահը: Ահազանգով նշված վայր մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը պարզեց տուժածի ինքնությունը` Էջմիածին քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն էր: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհետաձգելի գործողություններ, ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտելու գործին միացան նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների ծառայողներ: Ժամը 14.51-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց «Էջմիածին» բժշկական կենտրոնից. «ձախ բազկի կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Էջմիածին քաղաքի բնակիչ 41-ամյա մի տղամարդ: ՔՈԳՎ, Երևան քաղաքի և Արարատի մարզային վարչությունների, Մալաթիայի և Վաղարշապատի բաժինների, Երևան քաղաքի պարեկների և Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց հետևյալը։ «Պարզվել է, որ դեպքի օրը՝ առավոտյան, Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակիչը «Մերսեդես» մակնիշի մեքենայով ուղևորվել է Երևան քաղաք` աշխատանքի։ Որպեսզի ճանապարհածախսը տնտեսի` վերցրել է պատահական երեք քաղաքացիների, որպեսզի տեղափոխի Երևան։ Հասել են Արգավանդ գյուղի վարչական տարածք, որտեղ ուղևորներից մեկի՝ Հրանտ Մնացականյանի և վարորդի միջև ուղեվարձի շուրջ առաջացել է վիճաբանություն, որը շարունակվել է Արգավանդ գյուղի խաչմերուկից դեպի Երևանի ուղղությամբ գտնվող կամուրջի մայթին։ Շարունակվող վիճաբանության ընթացքում Հրանտ Մնացականյանն իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել և վնասվածքներ պատճառել վարորդին, իսկ վարորդը իր մոտ գտնվող դանակով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել Հրանտ Մնացականյանին, որը րոպեներ անց մահացել է։ Դեպքի վայրից վարորդն իր «Մերսեդեսով» ուղևորվել է մոտակայքում գտնվող բենզալցակայաններից մեկը, որտեղ նաև աշխատում է որպես լիցքավորող, և վիրակապելով թևը՝ նույն ավտոմեքնայով ուղևորվել է «Էջմիածին» ԲԿ՝ բուժօգնության» - նշեց ոստիկանության Մալաթիայի բաժնի ՔՀԲ ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը։ Պարզվեց նաև, որ Հրանտ Մնացականյանն օգոստոսի 16-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի հատկանիշներով: Դեպքի բոլոր հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
16:03
15:33
15:03
14:33
14:05
13:35
13:07
12:35
12:04
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34