ARM | RUS |

Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանը․ Արտակ Զաքարյան

17.10.24 | 17:33

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրել է․

«Թուրքիայից մինչև Սաուդյան Արաբիա և Ադրբեջանից մինչև Ղազախստան, երկրները նույն կերպ են գործում։ Նրանք դիվերսիֆիկացնում են իրենց արտաքին քաղաքականությունը, որն այս դեպքում կարելի է անվանել բազմավեկտոր։ Այս միտումի բացատրությունները տարբեր են, բայց հիմնականում կախված են միջազգային իրադարձություններից: Կարծում եմ՝ պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ ԱՄՆ-ը այլևս չի համարվում միակ գլոբալ և ամենապատասխանատու ուժը, քանի որ 2000-ականների սկզբից նա ոչ էֆեկտիվ քաղաքականություն է վարել Իրաքում, Լիբիայում և Սիրիայում, ինչը վատ ազդեցություն ունեցավ նրա հեղինակության վրա Մերձավոր Արևելքում ու նրա սահմաններից դուրս: Ամերիկյան քաղաքական հեգեմոնիայի ավարտի հետ է կապված այլ տերությունների՝ հիմնականում Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի վերելքը, որոնք ավելի ու ավելի են ներկայանում որպես աշխարհաքաղաքական ազդեցության այլընտրանքային կենտրոններ: Իմ կարծիքով, Եվրասիայում ուժերի հարաբերակցությունը ձեռնտու է նաև հավաքական Արևմուտքին: Նման իրավիճակում, պայմանական ասած «փոքր և միջին» երկրները հնարավորություն ունեն վարելու համեմատաբար անկախ արտաքին քաղաքականություն՝ իրենց քաղաքականությունը, գործընկերներին ու դաշնակիցներին դիվերսիֆիկացնելու նպատակով։ Ըստ էության, բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը մեկ մեծ տերությունից աշխարհաքաղաքական կախվածությունից խուսափելն է, որպեսզի հնարավոր լինի մանևրել մի քանի լուրջ խաղացողների միջև՝ ի շահ նրանց: Սա պահանջում է դիվանագիտական հմտություններ, ինչպես նաև տնտեսական և քաղաքական կշիռ: Նայենք Արաբական Միացյալ Էմիրությունների օրինակով, որն ամբողջությամբ չի լքել ԱՄՆ-ին՝ տասնամյակներ շարունակ նրանից կախված լինելով անվտանգության հարցում: Որոշ ոլորտներում Աբու Դաբին հենվում է Պեկինի վրա, որոշ հատվածներում նախապատվությունը տալիս է Վաշինգտոնին, բայց միաժամանակ ավելի սերտ տնտեսական հարաբերություններ է կառուցում Մոսկվայի հետ։ Վերջին տարիներին նման քաղաքականություն է վարում նաև Սաուդյան Արաբիան։ Այն ձգտում է ավելի սերտ տնտեսական և նույնիսկ ռազմական կապեր հաստատել Չինաստանի հետ, վերականգնել հարաբերությունները Իրանի հետ, բայց միևնույն ժամանակ փորձում է անվտանգության համաձայնագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու դիմաց: Էյր-Ռիադը չի հրաժարվում Վաշինգտոնի հետ իր ավանդական սերտ հարաբերություններից կամ ԱՄՆ-ին չի փոխում Ռուսաստանի կամ Չինաստանի հետ: Փոխարենը Սաուդյան թագավորությունը, որի անվտանգությունը դեռ հիմնականում երաշխավորված է Վաշինգտոնի կողմից, նախընտրում է բազմավեկտոր քաղաքականություն, և դա առայժմ օգնում է բարձրացնել իր հեղինակությունն ու նշանակությունը Մերձավոր Արևելքում։ Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան բնորոշ է ոչ միայն այն երկրներին, որոնք ավանդաբար ապավինում են ԱՄՆ-ին։ Կենտրոնական Ասիայում՝ Ղազախստանն ավելի քան 30 տարի մանևրում է Ռուսաստանի և Չինաստանի միջև։ Այս պարագայում ԱՄՆ-ը դրական դեր է խաղում որպես լրացուցիչ հավասարակշռող խաղացող, և դա ձեռնտու է Աստանային։ Փորձում է խուսափել Ռուսաստանից ավելորդ կախվածությունից և օգտվում է այն հանգամանքից, որ Մոսկվան առայժմ զբաղված է Ուկրաինայում։ Սակայն բազմավեկտոր քաղաքականություն վարում են ոչ միայն Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի խոշոր և ռեսուրսներով հարուստ երկրները: Այս խաղին միացել են նաև շատ ավելի փոքր պետություններ, ինչը երևում է Ադրբեջանի և Վրաստանի օրինակներից։ Բաքվի նավթն ու գազը Ադրբեջանին դարձնում է կարևոր երկիր, և նա դա օգտագործում է իր օգտին՝ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ հարաբերություններում։ Ադրբեջանը վերջերս ընդլայնում է կապերը Չինաստանի հետ, դիմում է ներկայացրել BRICS-ին միանալու համար և բարելավել է իր կարգավիճակը Շանհայի համագործակցության կազմակերպությունում։ Նա ցանկանում է նայել թե՛ դեպի արևմուտք, թե՛ արևելք՝ միաժամանակ պահպանելով ջերմ հարաբերություններ Ռուսաստանի հետ և նորմալ հարաբերություններ Իրանի հետ։ Մեկ այլ օրինակ է Վրաստանը։ Ավանդաբար այն համարվում էր արևմտամետ և հակառուսական երկիր: Բայց Թբիլիսին այսօր նույնպես բազմավեկտոր քաղաքականություն է վարում՝ միևնույն ժամանակ ընդլայնելով կապերը Չինաստանի և Թուրքիայի հետ, զուգահեռաբար փորձելով կարգավորել հարաբերությունները նաև Ռուսաստանի հետ։ Նույն ճանապարհով է գնում Թուրքիան, ինչպես նաև Ուզբեկստանը՝ չնայած Ռուսաստանից իր կախվածությանը։ Բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը ենթադրում է գործարար և պրագմատիկ հարաբերություններ տարբեր սուբյեկտների հետ, և դա հենց այն է, ինչ այսօր ցանկանում են Կենտրոնական Ասիայի, Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի երկրները։ Չինաստանի և ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև մանևրելը շատ ավելի վտանգավոր է, քան բազմաթիվ պետությունների միջև մանևրելը, երբ առաջատար տերություններից ոչ մեկը չունի բավարար կշիռ և ազդեցություն իր հիմնական դիվանագիտական նպատակներին հասնելու համար: Ինչպես ցույց է տվել Մերձավոր Արևելքի նորագույն պատմությունը, երբ մի երկիր փորձում է գերիշխանություն հաստատել ողջ տարածաշրջանի վրա, շատ հաճախ սխալ արտաքին քաղաքական որոշումներ է կայացնում և բախվում տարածաշրջանային երկրների դիմադրությանը։ Իհարկե, դերակատարների բազմազանությունը չի երաշխավորում տարածաշրջանի կայունացման ամբողջական հաջողությունը և կարող է առաջացնել նոր մրցակցություններ՝ սրելով առկա հակամարտությունները: Սակայն ժամանակակից բազմավեկտորությունն ու բազմաբևեռությունը ապահովում են ավելի մեծ առավելություններ և օգուտներ: Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի աճող ազդեցությունը Արևմուտքի լծակների հետ մեկտեղ՝ կարող են հանգեցնել տարածաշրջանում ուժերի նոր, ավելի կայուն հավասարակշռության ի հայտ գալուն։ Մինչև 2018թ. Հայաստանը վարում էր բազմավեկտոր և իր շահերի տեսանկյունից հավասարակշռված արտաքին քաղաքականություն: Նիկոլին իշխանության բերելու գլխավոր պատճառներից մեկն էլ այդ քաղաքականության աղավաղումն ու Հայաստանին տուժողի և ձախողված պետության վերածելն էր: Նիկոլը ևս կարող էր շարունակել Սերժ Սարգսյանի արդյունավետ արտաքին քաղաքականությունը, և Հայաստանն այսօր չէր ունենա այն ահագնացող սպառնալիքներն ու մարտահրավերները, որոնց առաջ կանգնած ենք բոլորս: Հիմա դեռ հնարավոր է օգտվել աշխարհում ստեղծված իրավիճակից և առաջիկա տարիների համար իրականացնել բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ հենված բացառապես պրագմատիկ շահերի և պետության առաջնահերթությունների վրա: Բայց դա չի կարող իրականացնել Նիկոլի կառավարությունը՝ ակնհայտ օբյեկտիվ պատճառներով: Հետևաբար, Հայաստանին անհրաժեշտ է հասնել իշխանափոխության և վերադառնալ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականությանն ու կայուն, արժանապատիվ խաղաղության հաստատմանը: Այդ կերպ հնարավոր կլինի ապահովել նաև պետության անվտանգ զարգացման հեռանկարները»։


Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

Թուրքիայում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 19-ի

11:27

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական կառույցների կողմից. Իոաննիսյանը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի մասին

Գործ ունենք ապօրինության հետ. հակված եմ մտածելու, որ այդ տեսագրություններն արվել են պետական...

11:04

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է

«Զավիկի ղարս»-ի եվս մեկ մասնաճյուղի արտադրական առանձին գործառույթը կասեցվել...

10:45

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ ծառայությունը խթանող ծրագրեր կներդներ. Տիգրան Աբրահամյան

Պարտադիր ժամկետային ծառայության կրճատման փոխարեն նորմալ կառավարությունն այդ ուղղությամբ...

10:33

3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից

3-ամյա Տիգրանը կորել է տան մոտակայքից

10:15

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Վրացական երազանքի» քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030 թվականին. Մարթա Կոս

«Վրացական երազանքի» քաղաքականության պայմաններում Վրաստանը չի դառնա ԵՄ անդամ նույնիսկ 2030...

17:06

Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

Պարեկներին կաշառք առաջարկած վարորդը ձերբակալվել է

16:55

Մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և եկեղեցուն. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է նորաօծ քահանաներին․ Լուսանկարներ

Մեծ պատիվ ու շնորհ է ծառայել Աստծուն, ազգին և եկեղեցուն. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է...

16:49

«Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես․․․»․ ինչպե՞ս է Վազգեն Սարգսյանն արձագանքել, երբ իմացել է՝ սպան տղա է ունեցել

«Մոսո, մեքենայի մեջ հոգեպահուստ ի՞նչ ունես․․․»․ ինչպե՞ս է Վազգեն Սարգսյանն արձագանքել, երբ իմացել...

16:22

1991-ից սկսած՝ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ինչ-որ տարածքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան

1991-ից սկսած՝ ՀՀ տարածքը նույնն է՝ մի փոքրիկ տարբերությամբ, որ ինչ-որ տարածքներ հայտնվել են...

16:16

Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի. Արարատ Միրզոյան

Երասխ-Սադարակ հատվածը ևս պետք է ապաշրջափակվի. Արարատ...

15:55

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է....

14:22

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն. 2 հասարակություններում միմյանց նկատմամբ անվստահության դրսևորումները բարդ հարց է. Արարատ Միրզոյան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև կան հարցեր, որոնք դեռ լուծված չեն. 2 հասարակություններում միմյանց...

13:55

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Ղարաբաղի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ. Սասուն Միքայելյան

Եթե Վազգեն Սարգսյանը կենդանի լիներ, Ղարաբաղի հետ տեղի չէր ունենա այն, ինչ տեղի ունեցավ. Սասուն...

13:33

Լուվրի կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել

Լուվրի կողոպուտի գործով երկու մարդ է ձերբակալվել

13:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու կադրերը

«Հրապարակ». Փաշինյանը հերթական անգամ ցնցումների մեջ է ընկել՝ տեսնելով Գյումրու...

09:13

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի աճ

«Ժողովուրդ». Վերջին ամիսների սոցհարցումներում նկատվում է Տիգրան Ավինյանի վարկանիշի...

09:01

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ. ֆիլմ է նկարվելու

«Հրապարակ». Հակաեկեղեցական արշավի շրջանակներում համագործակցում են օտարերկրյա կազմակերպության հետ....

09:45

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի ժ/պ

«Ժողովուրդ». Հայկական լեռնաշխարհը թուրքական համարողը նշանակվել է Մանկավարժականի ռեկտորի...

09:33

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10 տոկոս

«Հրապարակ». Բարձրացրել են դաշինքների անցողիկ շեմը. այն սահմանվել է 8,4–10...

09:17

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել եկեղեցին

«Ժողովուրդ». Խաչ եւ իշխանություն. Կաթողիկոսը պատրաստ է կալանավայրից կառավարել...

09:01

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ կան

«Հրապարակ». Ռուբինյանը նպատակ ունի զբաղեցնել ԱԺ նախագահի պաշտոնը. Ալենի աթոռի վրա այլ աչքեր էլ...

09:19

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ տեսություն

«Ժողովուրդ». Ոստիկանությունում դժգոհության ալիք կա. կոկորդներին է հասել. Պրակտիկա եւ...

09:01

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում բարեկամն է»

«Իրավունք». Փնտրվում են «կռիսներ». «Հարկ եղած դեպքում ժուչոկներ դրեք, որ հասկանանք՝ ով ում...

09:36

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ մաշված

«Փաստ». Իշխանության հակաքարոզչական «գործիքներն» էլ են լավ...

09:28

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է մոլորեցրե՞լ

«Հրապարակ». Զեկույցի ոդիսականը չի ավարտվում. Վլադիմիր Վարդանյանն է...

09:55

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի տեսարաններ

«Իրավունք». «Տուշոնկա» օպերացիային երանի են տալու, էլ սեքս-սկանդալ, էլ ալան-թալանի...

09:32

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է մշակվել

«Ժողովուրդ». Կաթողիկոսի գահակալության օրը գահընկեցության պլան է...

09:15

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը

«Ժողովուրդ». Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել

«Հրապարակ». ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են...

09:46

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի գործընթացին

«Իրավունք». Ինչու Հովիկ Աղազարյանը չի միանում իմպիչմենտի...

09:32

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա

«Հրապարակ». Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել...

09:16

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է մատնվել

«Ժողովուրդ». Ֆուտբոլային անարխիա. ՀՖՖ ղեկավարությունը անգործության է...

09:01

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

«Հրապարակ». Կարեն Կարապետյանը՝ իշխանության թիրախում

09:01

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են բոլորը

«Ժողովուրդ». ՔՊ-ի քաղաքական «որսաշրջանը» սկսվել է. թիրախում են...

09:45

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

«Հրապարակ». Հրահանգ է իջեցրել «օրորոցում խեղդել»

09:34

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի հրահանգը

«Ժողովուրդ». Խոսքի ազատությունը՝ դատախազական խոշորացույցի տակ. Վարչապետի...

09:18

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր դիմում

«Ժողովուրդ». Երրորդ անգամ ժամկետը երկարեցնելով՝ Սամվել Կարապետյանին կպահեն կալանքի տակ. նոր...

09:02

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի թիմո՞ւմ

«Հրապարակ». Նախկին ՔՊ–ական պատգամավոր Աննա Կարապետյանը՝ Թաթոյանի...

09:56

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա Հայաստանից

«Փաստ». Խանգարում են կուսակցություն բացել, առաջարկել են՝ «բրասլետը հանել», միայն թե հեռանա...

09:42

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու իրավունքից

«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերին զրկում են պաշտպանվելու...

09:33

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած պահանջ

«Փաստ». Վերարտադրվելու համար Փաշինյանը պատրաստ է կատարել Արևմուտքի, Էրդողանի ու Ալիևի ցանկացած...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց արխիվ. ՀԿ-ները ակտիվացել են

«Ժողովուրդ». ՔՊ-ի երիտասարդ թևը Անդրանիկ Քոչարյանին իր ժամկետանց զեկույցով հանդերձ ուղարկեց...

09:56

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա Փաշինյանին

«Հրապարակ». Դրոշի փոխարեն՝ գունավոր կտորներ. Մեխակյանը վախեցել է, որ դրոշը դուր չի գա...

09:42

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված են

«Ժողովուրդ». Բանտ՝ կրկնակի փակ ռեժիմով. Վալոդյա Գրիգորյանի սպանության կասկածյալները մեկուսացված...

09:34

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է արել

«Հրապարակ». Սամվել Բաբայանը տարբեր ուժերի առաջարկություն է...

09:16

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի սիրտը

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կոտրեց Ջալալ Հարությունյանի...

09:02

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր բախում

«Ժողովուրդ». Իրավապահները չեն զսպում քրեածին իրավիճակը Փարաքար համայնքում. նոր...

09:52

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի նավարարները

«Իրավունք». Հոկտեմբերին մեկնարկելու է Վեհափառի դեմ արշավը. ովքե՞ր են այդ արշավի...

09:42

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում իշխանությունը

«Փաստ». Որոշումը կայացրել էին ու ընկել կրակը. ինչո՞ւ է ստիպված հետքայլ անում...

09:35

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության ֆոնին

«Փաստ». Գյումրու տոնը՝ քաղաքական բևեռացման ու սուր հակամարտության...

09:16

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը» իրականում

«Իրավունք». Կրքերը եռում են Էջմիածնում. Ովքե՞ր են ՔՊ թեկնածուի «թեւերը»...

09:02

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ Արարատի մարզպետները

«Իրավունք». Նիկոլն իր մուրճը սկսել է ճոճել. թիրախում հայտնվելու են հատկապես Գեղարքունիքի եւ...

09:45

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի խոսնակը

«Իրավունք». «Խելքդ գլուխդ հավաքի, կամ...». Ինչո՞ւ ազատման դիմում գրեց Ավինյանի մամուլի...

09:22

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են կիրառելու

«Հրապարակ». Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ կհարուցվի՞. իշխանություն խլելու սցենարն են...

09:14

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են ընթանում

«Հրապարակ». Իմպիչմենտի գործընթացի շուրջ բանակցություններ են...

09:02