Ինչպես և կանխատեսվել էր հոկտեմբերի 17-ի ցերեկը և 18-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում դիտվել են հորդառատ տեղումներ: Լոռի-Տավուշ հատվածում տեղումների քանակը կազմել է 21-30մմ, Շիրակում 23-34մմ, Գեղարքունիքում 22-33մմ, Կոտայքում 36-42մմ, Արագածոտնում 28-42մմ, Արարատում և Արմավիրում 18-36մմ, Վայոց ձորում 13-20մմ, Սյունիքում 5-12մմ։ Արագածոտնի մարզի Ամբերդ հատվածում թափվել է 88մմ անձրև, որը կազմում է ամսական նորմայի կրկնակի քանակը, իսկ Երևանում 26-28մմ , որը հավասար է ողջ ամսվա տեղումների քանակի նորմային։ Այսօրվա դրությամբ տեղումների քանակը հանրապետության տարածքում կազմում է ամսական նորմայի 150-250 տոկոսը։ Անցած գիշեր հանրապետության մի շարք լեռնային բնակավայրերում տեղացել է առաջին ձյունը։ Այսօր ցերեկվանից սկսած ցիկլոնը կկորցնի իր ուժը և առաջիկա 5 օրերին մեր տարածաշրջանում կպտտվի թուլացած վիճակում։ Առաջիկա 5 օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով։ Օդի ջերմաստիճանը հատկապես գիշերային ժամերին հոկտեմբերի 19-21-ին աստիճանաբար կնվազի ևս 4-6 աստիճանով։ Հորդառատ տեղումներով պայմանավորված` հոկտեմբերի 17-18-ին hանրապետության գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում, առանձին գետերում՝ զգալի, մասնավորապես հանրապետության հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանների գետերում հոկտեմբերի 18-ի առավոտյան դիտված ելքերը կրկնակի նույնիսկ ավել անգամներ գերազանցել են հոկտեմբերի 17-ի առավոտյան դիտված ջրի ելքերին։ Այսպես, Դեբեդ-Այրում հիդրոլոգիական դիտակետում հոկտեմբերի 18-ի առավոտյան ջրի ելքը կազմել է 43.3 մ3/վ, իսկ 17-ի առավոտյան եղել էր 21.9 մ3/վ, Փամբակ-Թումանյան դիտակետում ջրի ելքը 8.27 մ3/վ-ից դարձել է 21.0 մ3/վ, Աղստև-Իջևան դիտակետում՝ 6.82 մ3/վ-ից բարձրացել է մինչև 25.3 մ3/վ։ Քանի որ գիշերային ժամերին գետավազանների բարձրադիր հատվածներում տեղումները դիտվել են ձյան տեսքով սա նպաստել է, որ գետերում ջրի անբարենպաստ ելքեր չձևավորվեն։ Պայմանավորված օդի ջերմաստիճանի նվազմամբ և հորդառատ տեղումների դադարով, հանրապետության գետերում առաջիկա օրերին սպասվում է ջրի ելքերի նվազում։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55