Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագծին, որով նախատեսվում է մարտական հերթապահության կամ մարտական պայմաններում զոհված սպաների ընտանիքներին միանվագ տրամադրել 10 մլն դրամ և ամսական 300 հազար դրամ: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշեց, որ զոհվածների և 1-ին խմբի հաշմանդամություն ստացած զին ծառայողների ընտանիքներըմիանվագ կստանան 10 մլն դրամ (2-րդ խմբի հաշմանդամները՝ 5 մլն), իսկ հետագայում՝20 տարվա ընթացքում՝ ամսական 300 հազար դրամ: Սպաների համար այդ գումարը կկազմի ամսական 300 հազար դրամ, ենթասպաների համար՝ 250 հազար դրամ,շարքայինների համար՝ 100 հազար դրամ (զոհվածներն ու 1-ին խմբի հաշմանդամները):Այս դեպքում սպային կամ նրա ընտանիքին 20 տարի շարունակ կհատկացվի 82 մլն դրամ,ենթասպաներին՝ 70 մլն, շարքայիններին՝ 58 մլն:
2-րդ խմբի հաշմանդամների համար նախատեսված է համապատասխանաբար 200, 150 և 100 հազար դրամ ամսական: Միջոցները կստանան զինծառայողների ծնողները և երեխաները, ինչպես նաև մինչև 23 տարեկան եղբայրները, քույրերը: «2016 թվականի ապրիլի դեպքերը ցույց տվեցին, որ միայն բյուջեի միջոցներից փոխհատուցում վճարելն անհնար է: Այդ պատճառով հավելյալ ֆինանսական միջոցներ կհատկացվեն հատուկ հիմնադրամից, որտեղ կհավաքվեն պետության և հասարակության միջոցները»,- ասաց նախարարը:
Հատուցման գումարները կվճարվեն 2017թ. տարեսկզբից տեղի ունեցող դեպքերի համար:
Յուրաքանչյուր աշխատող քաղաքացի հիմնադրամին ամսական հազար դրամ կվճարի:Հիմնադրամը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկը և Հոգաբարձուների խորհուրդը: Կառավարման ծախսերը չպետք է գերազանցեն ակտիվների 0.5 տոկոսը, իսկ ակտիվների կառավարման ծախսերը՝ 2 տոկոսը:
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը տեղեկացրեց, որ առնվազն 5 տարի հիմնադրամն անվճար կառավարելու է իր ղեկավարած կառույցը:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47