Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 20-ամյակի առթիվ մեկնարկել է «Օմբուդսմանական/ Մարդու իրավունքների ազգային հաստատությունները ճգնաժամային իրավիճակներում. ճկունություն և մարտահրավերներ» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը։ Ինչպես հայտնում են ՄԻՊ աշխատակազմից, հոկտեմբերի 21-22-ն անցկացվող միջոցառմանը մասնակցում են Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ՄԻՊ հաստատությունների և իրավահավասարության մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ ավելի քան 15 պետություններից։ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար պարոն Մայքլ Օ՛Ֆլահերթին բարձր մակարդակի միջազգային համաժողովին առցանց ձևաչափով հանդես է գալու հիմնական ելույթով։ Միջոցառմանը հյուրընկալվել են նաև Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի նախագահը, անդամները և գլխավոր քարտուղարը, ինչպես նաև Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ներկայացուցիչը: Հոկտեմբերի 21-ին՝ միջոցառման առաջին օրը, ողջույնի ուղերձ է հղելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Բացման խոսքով են հանդես գալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Ընթերցվելու է նաև ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի բացման խոսքը։ Համաժողովին մասնակցում են նաև Հայաստանի պետական մարմինների, քաղաքացիական հասարակության, դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, Եվրոպական առաջատար մարդու իրավունքների ինստիտուտների և մարմինների փորձագետներ: Բարձր մակարդակի այս համաժողովը նվիրված է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հիմնադրման 20-ամյակին՝ որպես երկրում մարդու իրավունքների և օմբուդսմանական միակ ազգային հաստատություն։ Միջոցառումն ընդգծում է մարդու իրավունքների ազգային և Օմբուդսմանական հաստատությունների կարևոր դերը մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանության և խթանման գործում, ինչպես նաև նրանց ինստիտուցիոնալ անկախության և անաչառության ապահովման կարևորությունը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից` Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ, իրականացվում է Եվրոպայի խորհրդի Համագործակցության ծրագրերի բաժնի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում», Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրերի հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում։
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55