Հոկտեմբերի 19-ին Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքում, Սբ. Նիկողայոս եկեղեցու բակում, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Տեր Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի ձեռամբ կատարվեց խաչքարի օրհնության և օծման կարգ։ Արարողությանը մասնակցեցին Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանը և Մաստրիխտի Ս․ Կարապեռ եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր աստվածատուր քահանա Սարգսյանը։ Խաչքար-հուշարձանի հեղինակն է խաչքարագործ և նկարիչ Արտակ Համբարձումյանը։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ին, Ամստերդամի «Սուրբ Հոգի» եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին Խաժակ Սրբազանի ձեռամբ քսանմեկ պատանիներ և երիտասարդներ ստացան դպրության աստիճան, հինգ երիտասարդներ՝ կիսասարկավագության աստիճան, իսկ վեց երեխաներ օրհնություն ստացան խորան բարձրանալու համար։ Սրբազան Հայրը նաև օրհնեց եկեղեցու երգչախումբը համալրած երիտասարդուհիներին։ Արարողության ավարտին Սրբազան Հայրը եկեղեցու հոգևոր հովվին հանձնեց նորօրհնյալ Սրբալույս Մյուռոնը, որով և կատարվեց ջրօրհնյաց արարողություն։
13:35
13:35
13:22
13:18
13:06
12:43
12:22
12:03
11:45
11:32
11:13
10:52
10:35
10:35
10:35
10:35
10:14
09:53
09:38
09:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02